• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շեն գյուղ՝ շեն հայրենիք

Աննման Մինասյան 15:00 | 13.05.2024
Աննման Մինասյան 15:00 | 13.05.2024
«Շեն_Կառնուտ_fest_2024»

«Շեն_Կառնուտ_fest_2024» փառատոնը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղում համախմբել էր հարյուրավոր հյուրերի Հայաստանից եւ արտերկրից:

Որպեսզի Կառնուտի դպրոցում սմարթ-էկրաններ ունենան, մանկավարժական թիմը համախմբվել, «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին են դիմել:

Ըստ մրցույթի կանոնների՝ դպրոցները պետք է ներկայացնեին «Իմ բնակավայրը» խորագրով նախագծային աշխատանք: Կառնուտի դպրոցի ներկայացրած ծրագիրը պահանջներին բավարարել, երկրորդ փուլ է անցել:

Հայկուհի Հովհաննիսյան«Մեր դպրոցում նշված խորագրով փառատոներ եւ այլ միջոցառումներ անելը նորություն չէր»,-ասում է դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը եւ փաստում, որ նախաձեռնությունը սկզբում համադպրոցականից համագյուղականի վերածվեց, այնուհետեւ շրջանակը լայնացավ՝ դառնալով համամարզային, վերջում էլ՝ համահայկական: «Փառատոնի անցկացման համար ամբողջ գյուղն է համախմբվել դպրոցի շուրջ, ներդրումներ են արել անգամ արտասահմանում ապրող, ծնունդով կառնուտցի բարերարներ»: Հովհաննիսյանը վստահ է՝ փառատոնը գյուղը ճանաչված դարձնելուց, մարդկանց մեկ գաղափարի շուրջ համախմբելուց բացի կբերի սպասված սմարթ-գրատախտակը:

«Շեն_Կառնուտ_fest_2024»-ը բազմաշերտ էր, մանրամասնորեն մտածված հերթականությամբ. նախ հյուրերը գյուղական կոլորիտից չշեղվելով՝ որպես փոխադրամիջոց օգտվեցին միայն տրակտորներից:

«Շեն_Կառնուտ_fest_2024»Մասնակիցների առաջին կանգառը բնակավայրի սարալանջին գտնվող հեթանոսական տաճարի հիմքի վրա կառուցված, այժմ խոնարհված եկեղեցու տարածքում էր: Հյուրերն իմացան, որ գտնվում են հնագույն բնակավայրերից մեկում, որտեղ առկա է մ.թ.ա երրորդից առաջին հազարամյակի դամբարանադաշտ:

«Շեն_Կառնուտ_fest_2024»Հաջորդիվ տրակտորներն ուղղություն վերցրին դեպի Կառնուտի ջրամբար, զմայլվեցին ամբողջ մարզը ոռոգման ջրով ապահովող, ստրատեգիական լուրջ նշանակություն ունեցող ջրային տարածքով: Թեեւ եղանակային վատ պայմանները թույլ չտվեցին ձուկ որսալ, բայց հյուրերը խոստացան վերադառնալ եւ լրացնել բացը:

«Շեն_Կառնուտ_fest_2024»Կազմակերպիչները հյուրերին ուղեկցեցին գյուղի թոնրատներից մեկը: Տիկին Անուշը բոլորին բացատրեց լավաշի թխման գործընթացի մանրամասները: Սեփական ձեռքերով լավաշ թխելու ցանկություն հայտնողներ շատ եղան։

«Շեն_Կառնուտ_fest_2024»Շրջայցերից տպավորված հյուրերի վերջին կանգառը դպրոցի բակում էր: Գյուղական հրապուրիչ միջավայրում երգ, պար, ասմունքից բացի նաեւ Կառնուտում արտադրված մթերքով գաստրո-ցուցադրություն-վաճառք տեղի ունեցավ:

«Շեն_Կառնուտ_fest_2024»Ելենա Ազիզյանը Մարտակերտի շրջանից է եկել, Շիրակի մարզում հաստատվել: Ամուսինը Կառնուտի դպրոցում է աշխատանքի ընդունվել:

Ելենա ԱզիզյանԴպրոցից հրավեր է ստացել, որ գա, փառատոնի տաղավարներից մեկում ժենգյալով հաց թխի, հյուրերին զարմացնի, ինչու չէ՝ նաեւ գումար վաստակի: Ելենան ասում է՝ սիրով է եկել, նաեւ հավելում է, որ այսպիսի հանրային միջոցառումներն օգնում են, որ արագ ինտեգրվեն նոր միջավայրում, արցախցի-հայաստանցի արհեստական անջրպետն էլ վերանա:

Աննա ԿնյազյանԹալինի ավագ դպրոցի տնօրեն Աննա Կնյազյանը Կառնուտ է եկել մանկավարժական հանրույթի հետ: Տեղեկացնում է՝ Կառնուտի եւ Թալինի դպրոցներն անցած տարվանից քույր դպրոցներ են: Այս ընթացքում ծրագրային համագործակցությունների, փոխայցելությունների, փորձի փոխանակման պակաս չեն ունեցել: «Շեն_Կառնուտ_fest_2024» փառատոնն այնքան է հավանել, որ արդեն մտքով Թալինի դպրոց է տեղափոխել:

Աննա ԲորիկյանԿառնուտցի ատամնաբույժ Աննա Բորիկյանն այցելուներին այս անգամ ո՛չ թե կլինիկա, այլեւ փառատոնին մասնակցելու է կանչել, ասում է՝ ուրախանում է, որ իր գյուղը ճանաչելի է դարձել: «Երբ ճանաչում ենք, ավելի շատ ենք սիրում մեր բնակավայրը, իր գյուղը սիրողն էլ՝ հայրենիքն է սիրում, հայրենիքը սիրողն էլ՝ շենացնում է այն»:

Աբրահամ ԱվագյանՓառատոնի կազմակերպիչներից՝ Կառնուտի դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանն ասոււմ է. «Այս գյուղում անում են ամեն բան, որ երեխան գիտակ եւ բանիմաց մարդ դառնա, այլ ո՛չ թե միջին վիճակագրական գյուղի բնակիչ»: Որպես մանկավարժ փաստում է, որ իրեն գնահատված է զգում, քանի որ թիմով կարողացել են ոչ միայն գյուղին, այլեւ մարզը համախմբել գաղափարի շուրջ:

Կհաղթե՞ն կառնուտցիները մրցույթում, կունենա՞ն սմարթ-էկրան, բոլորի պատասխանը դրական է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական բանակը շարունակում է դիմադրել Խարկովի ուղղությամբ ռուսական նոր հարձակմանը
հաջորդը
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն