• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Շահան Արծրունին եւ ՀՕՖ-ը երաժշտությունը մարզեր են տանում

Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 20.05.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 16:00 | 20.05.2024
Շահան Արծրունի

Երաժշտության հմայքը Հայաստանի մարզեր հասցնելու, տեղի երեխաների ու երիտասարդների համար վարպետության դասեր անցկացնելու նպատակով կրկին Հայաստանում է ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին։

Դաշնակահարը համերգային շրջագայության երկու օրը (մայիսի 16-17) Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է անցկացրել։ Վարպետության դասեր՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաների եւ համերգ՝ արվեստասեր հանրության համար։

Շահան ԱրծրունիԾրագրում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններն էին։ Շահան Արծրունու հետ առանձին կատարումներով բեմ բարձրացան երաժշտական դպրոցի սաները։

Համերգի ընթացքում դաշնակահարը նաեւ հետաքրքիր դրվագներ պատմեց Կոմիտասի կյանքից եւ Արամ Խաչատրյանի հետ իր հանդիպումից։

Ի դեպ, նրա դաշնամուրային կատարումների առաջին ձայնագրությունը  Խաչատրյանի՝ իր որդուն նվիրված ստեղծագործություններն են եղել, որոնք էլ Արծրունին տասնամյակներ առաջ Նյու Յորքի իր բնակարանում հանձնել է անվանի կոմպոզիտորի դատին։

Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած համերգային շրջագայությունների գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է։ Հայաստան իր նախորդ այցելությունների ընթացքում դաշնակահարը վարպետության դասերով ու համերգներով նաեւ Ստեփանակերտ է այցելել։ Այս անգամ արդեն շրջագայության աշխարհագրությունը փոխվել է՝ Հայաստանի քաղաքներին ավելացել է Վրաստանի Ախալքալաքը։

Տարիներ շարունակ պատանի երաժիշտներին իր գիտելիքներն ու վարպետությունը փոխանցող արվեստագետը պատմում է՝ նախկինում վարպետաց դասերի հետ կապված մտավախություն է ունեցել՝ արդյո՞ք նոր սերունդը կընդունի  իր դիտողությունները։

«Չգիտեի՝ իրենց եթե քննադատություն մը անեմ, ի՞նչ ձեւով պետք է ընդունին այդ  քննադատությունը։ Պետք է ըսեմ, որ ամեն ինչ կատարյա՞լ է, նոր բան ավելցնելու պետքը չիկա՞, թե՞ կարելի է քննադատել՝ առանց իրենց զգացումները վիրավորելու։ Ուշադրությամբ մոտեցա ու հասկացա, որ կընդունին։ Քննադատություն պետք չէ ըլլա, թելադրությունը ավելի ճիշտ բառ է, քան քննադատությունը»։

Վարպետության դասերից հետո դաշնակահարն առավել շնորհալիներին իր համերգին նվագելու հնարավորություն է ընձեռում։ Իսկ 2019-ին մարզային շրջագայությունների ընթացքում երաժշտական դպրոցների՝ իրենց լավագույնս դրսեւորած աշակերտները Շահան Արծրունու հետ ելույթ են ունեցել Երեւանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Շահան ԱրծրունիՊետք է ապակենտրոնացնել մշակույթը, կարծում է երաժիշտը, որպեսզի Հայաստան այցելող արվեստագետները չսահմանափակվեն միայն Երեւանով, այլ գնան մարզեր, շփվեն, տեսնեն՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչպիսի հանդիսատես կա։

«Առաջին անգամ Էդվարդ Միրզոյանն էր, որ շատ մոտ բարեկամս եղավ, որուն վրա խոշոր հավատք ունեի, զիս Գյումրի տարավ, եւ հոն համերգ մը սարքեցին։ Քսանմեկ տարի առաջ էլ կրկին ինքը կարգադրեց, որ իմ 60-ամյակս տոնվի Ստեփանակերտի մեջ։ Երեւանեն դուրս իմ այցելությունները այդ երկուքն էին։ Եվ երկուքն էլ եղած են շնորհիվ Էդվարդ Միրզոյանի»,-  «Ալիք Մեդիա»-ին պատմեց Շահան Արծրունին։

Վարպետության դասերով ու բարեգործական համերգով Ալավերդի այցելելու համար Շահան Արծրունուն շնորհակալագիր հանձնվեց Ալավերդու համայնքապետի անունից։ Իսկ Հայաստանի մարզերին արդեն քաջ ծանոթ դաշնակահարը «Երաժշտության հմայքը» խորագրով համերգային շրջագայությունը կշարունակի մինչեւ մայիսի 30-ը։ Առջեւում Գյումրին է, Աշտարակը, Գորիսն ու Սիսիանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախագահ Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիին
հաջորդը
Ռուսաստանի համար Զելենսկին օրինական ռազմական թիրախ է․ Մեդվեդեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն