• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սա հայի կռիվ է, լինել-չլինելու հարց է

Հասմիկ Բալեյան 17:46 | 22.05.2024
Հասմիկ Բալեյան 17:46 | 22.05.2024
Բագրատ սրբազան

«Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ոչ միայն մեր ապագայի հարցն է, այլեւ ներկայում տեղի ունեցող աղետ։ Այդ գործընթացի իրավական հատվածն ամբողջությամբ հակասում է ե՛ւ մեր Սահմանադրությանը, ե՛ւ միջազգային սկզբունքներին։ Սա խաղաղության հասնելու կեղծ օրակարգ է»,- Արցախի քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա ընդգծեց՝ 2018 թվականից սկսվել է աղետալի մի գործընթաց, որը պետք է դադարեցնել։ Արքեպիսկոպոսը հիշեցրեց՝ այս պայքարը ճշմարտության մասին է, եւ այն պետք է հաղթի։ Առաջնային է հայրենիքի սահմաններն ամուր պահելը, երկրում հաշտության օրակարգ ունենալը, օրինակ` արցախցի եւ հայաստանցի, սեւ եւ սպիտակ բաժանումը, ատելությունը պետք է վերացնել։ Հարկավոր է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, քանի որ այն պակաս կարեւոր չէ Հայոց ցեղասպանության հարցից։

Խոսելով իշխանության ներկայացուցիչների հրապարակած լուրերի մասին, թե մարդիկ շարժմանը մասնակցելու համար գումար են ստանում, Բագրատ սրբազանն ասաց․ «Իրենց համար անհավատալի է, որ մարդիկ կարող են միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար փողոց դուրս գալ։ Իրենք այդ դաստիարակությունը չունեն, չեն ապրել դա։ Գնացե՛ք, նման բաներ ասող այդ մարդկանց կենսագրությունները նայեք»։

Նա շեշտեց՝ այս իշխանությունները կրկնում են ադրբեջանաթուրքական թեզերը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ փոխանակ պատասխանեն Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին։

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն, ի դեպ, ներկա չէր հանդիպմանը։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը եւս անդրադարձավ «շարժմանը փողով մասնակցելու» լուրերին։ «Այդ իրե՛նք են հանուն փողի ամեն ինչի պատրաստ։ Արցախցիները բողոքի են դուրս գալիս հանուն հայրենիքի, ոչ թե փողի»,- վստահեցրեց Նելլա Գրիգորյանը։

Նա նշեց՝ Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են։ Արցախը հանձնեց Նիկոլ Փաշինյանը, երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում ասաց, որ Արցախն Ադրբեջան է։ Իսկ այժմ Հայաստանում կրկնվում է նույն սցենարը։

«Արցախում էլ խոստացան այլընտրանքային ճանապարհ կառուցել․․․ Նույնը հիմա տեղի է ունենում Կիրանցում․ մաս-մաս հանձնում են։ Եթե գյուղը շրջափակման մեջ լինի, այլընտրանքային ճանապարհը օգուտ չի բերի։ Ալիեւն ասել է, որ ոտքով գալու է Երեւան։ Ժողովուրդը պետք է արթնանա։ Ինձ զարմացնում է մեր ժողովրդի պահվածքը»,- ասաց Գրիգորյանը։

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով եւս Տավուշում կատարվողը շատ նման է Արցախում կատարվածին։

«Գոնե հիմա հստակ տեսնում եք, թե ով է հանձնում ՀՀ տարածքները։ Նույն կերպ Արցախի հետ վարվեցին։ Անկախ այդ սահմանագծման սյուներից՝ այնտեղ թշնամու զինվորներն են կանգնած լինելու։ Մարդիկ ուղղակի չեն կարողանա այնտեղ ապրել։ Միասին նման թշնամու հետ ապրելն անհնար է։ Այս ամենը շատ ավելի վայրագ կերպով տեղի ունեցավ Արցախում․․․ Սա այս իշխանությունների թեզն է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա հիշեցրեց՝ դարերի ընթացքում եկեղեցին կարողացել է ժողովրդին միավորել, համախմբել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արցախցու, իջեւանցու կամ գյումրեցու պայքար չէ։ Սա հայի կռիվ է, լինել-չլինելու հարց է, Արցախ վերադառնալու հավատ ու վստահություն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ բանակցություններով սահման է վերարտադրել․ Փաշինյան
հաջորդը
44 օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ երկու երկրներ. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն