• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դանդաղելը՝ գործելաոճ

Աննման Մինասյան 15:30 | 24.05.2024
Աննման Մինասյան 15:30 | 24.05.2024
Գյումրի

Գյումրու ամենաբանուկ՝ Հաղթանակի պողոտան դանդաղ քայլերով հիմնանորոգվում է:

Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի գարնանը: Հիմնանորոգումը կատարվում է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Շինաշխատանքների պատվիրատուն եւ ֆինանսավորողը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:

1,4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար կծախսվի շուրջ 577 մլն դրամ:

Փողոցաշինական աշխատանքներում ներառված են նաեւ Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, սալիկապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ստորգետնյա համակարգի անցկացումը։ Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթեւեկությունն էլ շուտով կդառնա շրջանաձեւ:

Պողոտայի ձախակողմյան հատվածը պատրաստ է, երթեւեկությունը՝ բաց: Հիմնանորոգման ակտիվ աշխատանքները աջակողմյան հատվածում են ընթանում:

Թեեւ որպես Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման վերջնաժամկետ նշված էր 2024 թվականի ապրիլը, բայց գործի ավարտի մասին խոսք անգամ չկա:

Ճանապահրը փակ է տրանսպորտային միջոցների համար, երթեւեկությունն անկանոն՝ ով որտեղից կարողանա: Հանրային տրանսպորտի աշխատանքը նույնպես կաթվածահար է. չկա հստակ սահմանված երթուղի, վարորդը վերանորոգվող բանուկ փողոցի շրջակայքի ուղեւորին իջեցնում է այնտեղ, որտեղ ի՛ր սիրտն ուզի:

ԳյումրիՇինարարական աշխաըանքներին զուգահեռ, դեռ տարեսկզբից ապամոնտաժվում են մայթերին անկանոն շարված շուրջ չորս տասնյակ տաղավար-կրպակները: Դրանք քաղաքի ամենակենտրոնում հայտնվել էին դեռ 1990-ական թվականներից, երբ քաղաքային իշխանությունները աջուձախ տնակ-կրպակ տեղադրելու թույլատրություններ էին «բաշխում»: Խնդիրը հասել է մեր օրեր, տնակատերերին տարածքից հանելն էլ դժվարացել է: Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում համայնքապետարանի գործելաոճը. մի օր փողոցի սկզբում, մի ամիս անց էլ՝ վերջնամասում տեղադրված մեկ կամ երկու կրպակ է ապամոնտաժվում:

Գյումրիում զանգվածաբար դժգոհում են կրպակների ապամոնտաժման գործընթացի դանդաղությունից: Վեց ամսում քառասուն տնակ ապամոնտաժել չի հաջողվում: Ասում են՝ մեկին հունվարին հանեցին, մյուսը դեռ անարգել առեւտուր է անում: Թե ինչու է դանդաղում գործընթացը, հստակ պատասխան չկա. տնակ-տաղավարների, բայց ո՛չ տարածքի սեփականատերերը երեք տասնամյակ առաջ դրանք վարձով են տվել անհատ տնտեսվարողներին, թղթաբանական խնդիրներ կան:

ԳյումրիԵրբ վերջնականապես կազատագրվի Հաղթանակի պողոտան տձեւ ու խարխուլ կրպակներից, մայթերը զավթած տնտեսվարողներից, դեռ պարզ չէ:

Նշենք, որ Գյումրու այլ փողոցներում էլ քաղաքի դեմքն աղավաղող տնակների պակաս չկա. հարյուրավոր տաղավարներ կան, որոնց ապամոնտաժման հստակ ժամկետը քաղաքապետարանը դեռ չի նշում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
հաջորդը
Պուտինը պատրաստ է դադարեցնել ուկրաինական պատերազմը ներկայիս ճակատային գծով․ Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն