• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Այդ անհարգալից վերաբերմունքը նախ եւ առաջ եկեղեցուն էր ուղղված

Հասմիկ Բալեյան 15:30 | 30.05.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 30.05.2024
Բագրատ սրբազան

Թուրքիան ու Ադրբեջան անհանգստացած են Հայաստանում սկսված շարժմամբ՝ քանի որ դրա հաղթանակով փակվելու է Հայաստանից ամեն ինչ խլելու իրենց հնարավորության պատուհանը։ Այս մասին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Սրբազանը խոսք ուղղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ ընդգծելով՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք ինքնություն, հայրենիք ունեն։

սուրբ Աննա եկեղեցի«Հեյդարի որդի Իլհա՛մ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները Հայաստանում են, բայց նրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Նրանք քո դրածոներն են, քո ստրուկներն են, քո գերիներն են, քո ներկայացուցիչներն են։ Պատասխանը մեզնի՛ց ես ստանալու»- ասաց Բագրատ սրբազանը։

Այնուհետեւ նա նշեց՝ անհրաժեշտ է անուն առ անուն արձանագրել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակված, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի եւ հոգեւոր հայրերի մուտքը խոչընդոտած իրավապահներն։ Նրանք հանրային պարսավանքի են արժանի։ Քաղաքացիները պիտի գտնեն նրանց լուսանկարները, անունները եւ հրապարակեն: Այնուհետև  շարժման առաջնորդը վստահեցրեց՝ առանց հոգնության շարունակելու են պայքարը, մինչեւ հեռացնեն այս իշխանությանը։ Ով ուզում է բեկել գահավիժման այս ընթացքը, պատմություն կերտել, պիտի միանա շարժմանը, որպեսզի հնարավոր լինի միասնաբար հեռացնել այս իշխանությանը։

Սրբազան շարժմանը մասնակցող Սոնա Մխիթարյանը նկատել է՝ այն տարբերվում է նախորդներից։ Բագրատ սրբազանը շատերի համար է ընդունելի, եւ նրա գաղափարներն ու տեսլականը վերկուսակցական են։

հանդիպում Բագրատ սրբազանի հետ«Այս դավաճանական ռեժիմն օրեցօր տարածքներ է հանձնում թշնամուն, ավելի ճիշտ կլինի ասել՝ վաճառում է։ Վաճառեցին Արցախն, այժմ էլ Տավուշի մարզն են վաճառում, եւ դա լինելու է շարունակական։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ կհաջողվի տապալել այդ ռեժիմը»,- ասաց քաղաքացին։

Նա անդրադարձավ նաեւ Ամենայն հայոց հայրապետի եւ մյուս հոգեւորականների նկատմամբ իրավապահների ցուցաբերած վերաբերմունքին՝ ընդգծելով՝ հանրությունը համապատասխան գնահատական ու արձագանք չտվեց կատարվածին։ Ըստ էության, այդ անհարգալից վերաբերմունքը նախ եւ առաջ ուղղված էր Հայ Առաքելական եկեղեցուն, մեր հավատին։

Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցող Նարե Գեւորգյանը հույս ունի՝ շարժումը պիտի հաջողի, որ հայրենի հողերն աստիճանաբար թշնամուն չհանձվի, ինչպես արվում է այժմ։ Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը․ որոշ գործիչներ անգամ փորձում են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը։
սրբազան շարժում«Հրամաններ են ստանում մեր թշնամի պետություններից եւ ըստ այդմ՝ քաղաքականություն վարում։ Պետք է դադարեցնենք այդ ամենը»,- ասաց Նարե Գեւորգյանը։

Սրբազան շարժման մասնակից Ստելլա Լոռեցյանը հույս ունի՝ իշխանափոխությունից հետո մեր երկրի ինքնիշխան տարածքները հանձնող, դրանք հայկական չհամարող պաշտոնյաները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, քանի որ սահմանադրական կարգ են խախտում։

հանրահավաքի մասնակից«Այս իշխանությունը 2018 թվականից ի վեր քարոզչական տարբեր հնարքների միջոցով փորձում է հասարակության մեջ հակակրանքի ֆոն ձեւավորել Վեհափառի անձի նկատմամբ։ Սարդարապատի հուշահամալիրում կատարվածը չպետք է կապել նրա անձի հետ։ Դա վերաբերմունք էր եկեղեցու նկատմամբ․․․ Ցավոք, շատ մարդիկ դա չեն գիտակցում՝ դառնալով սուտ քարոզչության զոհ»,- ընդգծեց քաղաքացին։

Մասնագիտությամբ բժիշկ Ալլա Գրիգորյանն իր գործընկերների հետ մասնակցում է սրբազան շարժմանը՝ հուսալով, որ վերջապես հնարավոր կլինի հեռացնել այս իշխանությանը։

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժում«Մենք սարսափելի վիճակում ենք։ Հիմա էլ փորձում են մեզ մեր եկեղեցուց հեռու պահել։ Ցավոք շատերն անտարբեր են կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Ես ու ընտանիքս արտերկրում աշխատելու առաջարկներ ենք ունեցել, բայց մերժել ենք, քանի որ ուզում ենք մեր երկրում ապրել։ Նա, ով ուզում է ապրել այստեղ ու հայրենիք ունենալ, պիտի միանա այս շարժմանը, քանի որ այս մարդկանց գործողությունները միայն դեպի անկում են տանում»,- նշեց Ալլա Գրիգորյանը։

«Կարդա՛ Նժդեհ» նախաձեռնության հեղինակ Էդգար Ներսիսյանը կարծում է՝ Բագրատ սրբազանին վստահող մարդկանց վրա որեւէ ազդեցություն չեն ունենա իշխանության ներկայացուցիչների տարածած սուտ լուրերը։

սրբազան շարժում«Փորձում են թրքացնել մեզ։ Եթե այս շարժումը չհաջողի ու այս մարդիկ շարունակեն պաշտոնավարել, կկորցնենք մեր հայրենիքը։ Հարկավոր է սա գիտակցել ու ելնել պայքարի»,- եզրափակեց քաղաքացին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն հուլիսի 1-ից կբարձրացնի Ռուսաստանից եւ Բելառուսից հացահատիկի ներմուծման մաքսատուրքերը
հաջորդը
Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի դարեր շարունակ իր կողքին ապրած հարեւանների հետ․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն