• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մի շարք բնակավայրեր դեռ ճանապարհի խնդիր ունեն

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 31.05.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 31.05.2024
Ախթալա, կամուրջ

Լոռու մարզի Ախթալա բնակավայրը աղետից հինգ օր անց կրկին կապվել է արտաքին աշխարհին։ Հեղեղից քշված կամրջի՝ կանգուն մնացած հատվածի վրա մետաղական կամուրջ է տեղադրվել, որով Դեբեդի մյուս ափ՝ գլխավոր մայրուղի կարող են հասնել նաեւ Ախթալային հարակից Շամլուղի, Բենդիկի, Ճոճկանի, Քարկոփի, Մեծ Այրումի եւ Փոքր Այրումի բնակիչները։

Վերջին օրերին Ախթալայի հետ կապը, անհրաժեշտ դեպքերում, Ալավերդու Մադան թաղամասից դեպի Շամլուղ հատվածով է եղել։ Նշված ճանապարհը երթեւեկելի չէ սովորական մեքենաների համար եւ խիստ վտանգավոր է․ համայնքապետարանից են հայտնում։

Հարություն Ձավարյան«Օրուգիշեր աշխատում են երկու կողմից, որպեսզի էդ ճանապարհը երթեւեկելի պահեն, շատ բարդ ճանապարհ է իրականում, բնակիչներին խորհուրդ չեմ տալիս այդ կողմով գնալ։ Եթե ինչ-որ բան կա տեղափոխելու, թող դիմեն համայնքապետարան։ Այդտեղով «Զիլ», «Ուրալ» մակնիշի մեքենաներն են  երթեւեկում, վտանգավոր է։ Էս գիշեր էլ գետը նորից եկել, վնասել է, նորից աշխատանքեր են տարվում, որպեսզի ճանապարհը երթեւեկելի դառնա»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Ալավերդու համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը։

Հեղեղի հետեւանքով Լոռիում եւ Տավուշում ամբողջովին կամ մասնակի փլուզված կամուրջների թիվն արդեն հասնում է 20-ի։ Այս մասին երեկվա ասուլիսում լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Դրանց մանրամասն ուսումնասիրության եւ վերականգնման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ կլինեն այն ժամանակ, երբ ջրի մակարդակը իջնի։

կամուրջՍանահին կայարանում գետի երկու ափերը դեռ պարանն է կապում։ Փրկարարներն այստեղից չեն գնում, շուրջօրյա ռեժիմով մարդկանց ու բեռներ են տեղափոխում։

ԱլավեռդիՆախարար Սանոսյանի գնահատմամբ՝ աղետի ամենաբարդ կետերից մեկն է Սանահինը․ միաժամանակ վթարվել են զուգահեռ երկու կամուրջներ։

ԱլավերդիԴրանցից մեկը՝ հետիոտնային հին կամուրջը, դեռ տարիներ առաջ կրկին Դեբեդի վարարումների հետեւանքով վնասվել եւ վտանգավոր էր դարձել։ Այդ հատվածով մարդկանց անցուդարձը դադարել էր։ Մայիսի 26-ի գիշերը՝ հեղեղի ժամանակ, երկրորդ կամրջի փլուզման պատճառ նաեւ հին կամրջի մետաղական կոնստրուկցիան է դարձել։

Հիմա քննարկվում է հին կամրջի տեղում ժամանակավոր անցում կառուցելու հարցը։ Միաժամանակ Սանահին կայարան թաղամասի սկզբնամասում, որտեղ եւս երկու փոքր վթարված կամուրջներ կան, արդեն վերականգնման աշխատանքներ են սկսվել։

ԱլավերդիԲնակիչները հիմնականում դեմ են խնդրի՝ այս տարբերակով լուծմանը, որովհետեւ ստիպված են լինելու անմատչելի կածանով թաղամասի մյուս հատվածներ հասնել։ Անգամ կատակում են՝ «ճիպոտը ձեռին, չոբան դարձած՝ սարերն են ընկնելու»։

Այստեղ թաղամասից կտրված մի առանձնատուն կա, ուր Անահիտ Աղայանն ամուսնու եւ որդու ընտանիքի հետ է ապրում։ Արդեն 50 տարի։ Դեբեդի «բերած» փորձանքներին լավ ծանոթ են, գրեթե միշտ սեփական ուժերով դրանք հաղթահարել եւ շարունակել են ապրել։ Իսկ նախանցած տարի, երբ գետը քշել-տարել էր ճոճվող կամուրջը, ընտանիքի անդամները տեւական ժամանակ անտառով են թաղամաս դուրս եկել, մինչեւ սեփական ուժերով բարեկարգել են մյուս՝ զուգահեռ կամուրջը։

Անահիտ Աղայան«Ժամանակին շատ խնդրեցինք մեր ղեկավարներին, որ օգնեն, մի քիչ ամրացնենք կամուրջը։ Ասին՝ անօրինական ա։ Հիմա երեւի օրինական է դարձել, որ սարքում են։ Մենք ուրախ ենք, որ գոնե էս ճանապարհը կբացվի։ Էստեղի ժողովուրդն էլ անտառներին, հանդուչոլին սովոր են, կհարմարվեն։ Մի քանի տարի առաջ էս կամուրջը կախվել էր, ծառ էր կպել տակից, իմ էրեխեքի հետ անտառով գնացել, հիմիկվա էդ քանդված կամրջով ենք դուրս էկել»,- պատմում է տիկին Անահիտը։

ԱլավերդիԱյս անգամ, երբ ափերից դուրս ելած Դեբեդն արդեն բոլոր ճանապարհներն է քշել-տարել, Անահիտ Աղայանի ընտանիքը տարհանման սեփական պլանն է մշակել։ Նրանց տան մոտով է անցնում «Հայկական լեռնաշխարհ» քայլարշավային արահետը։ Մոտ տասը կիլոմետր քայլել են, որ «դուրս գան» Սանահին գյուղ։

Իսկ այսօր Անահիտ Աղայանի ընտանիքին պատկանող ավտոտնակն է փլուզվել, որը Դեբեդի ափին էր՝ արդեն նորոգվող կամրջի մոտ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան նույնպես Ուկրաինային թույլատրել է կիրառել իր զինատեսակները Ռուսաստանին հարվածելու համար
հաջորդը
Ռուսաստանն ու Ուկրաինան երկար դադարից հետո գերիներ են փոխանակել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն