• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չինաստանը վստահ է Թայվանի անկախությունը սահմանափակելու հնարավորության մեջ․ ՉԺՀ ՊՆ

aliq 10:27 | 03.06.2024
aliq 10:27 | 03.06.2024

Չինաստանի եւ Թայվանի խաղաղ «վերամիավորման» հեռանկարը խաթարվում է կղզու «անջատողական» ուժերի եւ արտաքին խաղացողների կողմից, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային անվտանգության ֆորումի ժամանակ։

ՉԺՀ պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարությունները հնչել են Թայվանի մերձակայքում չինական վերջին զորավարժությունների եւ կղզում իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Լայ Ցինդեի նախագահական ժամկետի սկզբի ֆոնին, ով հանդես է գալիս Չինաստանից Թայվանի անկախության եւ Միացյալ Նահանգների հետ մերձեցման օգտին:

Նախարարը Թայվանի իշխող Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցությանը մեղադրել է «անջատողականության», նախնիների եւ չին ազգի «դավաճանության», իսկ այլ պետություններին՝ իր երկրի «ներքին գործերին միջամտելու» մեջ։

«Մենք վճռական քայլեր կձեռնարկենք՝ սահմանափակելու Թայվանի անկախությունը եւ ապահովելու, որ նման դավադրությունը երբեք չհաջողվի։ Մենք վստահ ենք Թայվանի անկախությունը զսպելու մեր կարողության մեջ»,-ասել է Դոնգ Ջունը։

Ի պատասխան՝ Թայվանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Չինաստանը խեղաթյուրել է Թայվանի կառավարության դիրքորոշումը ֆորումի ժամանակ, որտեղ Թայվանին թույլ չեն տվել ներկայացուցիչներ ուղարկել:

«Չինաստանի կառավարությունը չունի բավականաչափ վստահություն Թայվանի կառավարության հետ երկխոսություն սկսելու համար, եւ նրա իռացիոնալ հայտարարությունները չեն կարող միջազգային ճանաչում ձեռք բերել»,-ասվում է հայտարարության տեքստում։

Իր հերթին, ամերիկացի պաշտոնյան, ով անանուն մնալու պայմանով զրուցել է Reuters-ի հետ, նշել է, որ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը ոչ մի նոր բան չի ասել։

«Վերջին երեք տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի «Շանգրի-Լա» է ժամանում Չինաստանի պաշտպանության նոր նախարար: Եվ յուրաքանչյուր տարի ելույթներ են հնչեցնում, որոնք լիովին հակասում են տարածաշրջանում չինական բանակի բռնի գործողությունների իրականությանը։ Այս տարին նույնպես բացառություն չկազմեց»,-ասել է Reuters-ի աղբյուրը։

Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը, սակայն Պեկինը չի վերահսկում կղզին քաղաքացիական պատերազմի ավարտից եւ 1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո։ Չինաստանի իշխանությունները Թայվանի հետ «վերամիավորումը» բազմիցս են անվանել անխուսափելի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քարկոփում կորցրել են ամբողջ կյանքի արած-դրածը
հաջորդը
Զելենսկին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու թույլտվության համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն