• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բոլորս ենք «վաստակել» բնության բարկությունը

Աննման Մինասյան 18:00 | 03.06.2024
Աննման Մինասյան 18:00 | 03.06.2024

«Բնությունը հզոր է, կանի այն՝ ինչ ուզի, բայց մարդն էլ կարող է իր միջավայրն այնպիսին պահի, որ պակաս խոցելի լինի բնական արհավաիքների նկատմամբ»,-ասում է առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսական հարցերով զբաղվող «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը:

Օրերս Ալավերդիում տեղի ունեցած ջրհեղեղի եւ դրա հասցրած մեծ վնասների մասին խոսելիս, նա բացի բնության քմահաճությունից, մարդու գործոնն էլ է կարեւորում: Փաստում է՝ հեռուն չենք նայում. օրվա ուղղակի վնասն ենք արձանագրում, անուղղակին էլ, որի հետեւանքը տարիներ անց ենք զգալու, անտեսում ենք: «Ճանապարհները, կամուրջները, մարդկանց տներն է քանդվել, բայց թե որքան գյուղատնտեսական հողեր են վնասվել, բերրի հողաշերտ է ոչնչացել, չենք հետաքրքրվում»:

Որ այսօր Ալավերդին է բնական արհավիրքից տուժել, չի նշանակում, որ մյուս մարզերին դա չի սպառնում: Բացի բնության ռեսուրսներն անխնա մսխելը, մարդու տնտեսական գործունեությունը նույնպես կարող է ջրհեղեղից տուժելու պատճառ դառնալ: Սեւով սպիտակի վրա գրված է, որ ջրային ավազանների եւ կանաչ գոտիների համար նախատեսված տարածքներում շինարարություն անելն արգելված է, բայց դրան նայողն ո՞վ է:

ԳյումրիՕրինակ՝ Գյումրու Ավտոկայան եւ Ձորի մայլա կոչվող թաղամասերը հատակագծով նախատեսված են եղել որպես կանաչ գոտիներ: Այժմ այդ տարածքներն այնպիսի խտությամբ են կառուցապատված, որ մի թփի տեղ չկա, էլ ուր մնաց կանաչ գոտու: Ապօրինի կառուցապատումը մեկ օրվա գործ չէ: Տարիներ շարունակ, ով ինչ ուզել, որտեղ ցանկացել կառուցել է, որից հետո ինչ-ինչ ճանապարհներով թույլտվություն է ստացել:

Գեւորգ ՊետրոսյանԱյսօր ամեն մի հորդառատ անձրեւից հետո տվյալ թաղամասերում ջրհեղեղ է լինում, մարդկանց տները լցվում: Բնապահպանը կարեւոր հարց է տալիս թե՛ թույլտվություն բաշխողներին, թե՛ ապօրինի կառուցապատողին. ինչո՞ւ քաղաքացու վճարած հարկը, որը պետք է ուղղվեր քաղաքի զարգացմանը, ամեն անգամ ծախսվի որպես փոխհատուցում: Այստեղ մեղավոր են բոլորը՝ ամենավերին օղակից սկսած մինչեւ շարքային քաղաքացին. Կառավարությունը՝ աչք փակելու, ՏԻՄ-ը՝ թույլ տալու, բնակիչն էլ հանրայնորեն չմտածելու համար:

Գեւորգ Պետրոսյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ սա գլոբալ տաքացման հետեւանքն է, որ տեղումների քանակը կանխատեսելն ավելի է դժվարացել: Նախկինում կանխատեսելի սանդղակ կար, թե որքան տեղումներ կլինեն եւ ըստ այդմ էլ կառուցված էին քաղաքների ջրահեռացման համակարգերը: Այսօր դրանք արդիականացնել է պետք, որ հորդառատ տեղումների ժամանակ ջրհեղեղներ չլինեն:

Օրիակ է բերում 2020 թվականի հուլիսի 13-ի Գյումրու աննախադեպ հորդառատ անձրեւը, որը մեկ ժամվա ընթացքում ողջ ամսվա նորման գերազանցեց 2.5 անգամ:

ԳյումրիԲնապահպանն առաջարկում է նաեւ թեք լանջերի դարավանդում անել՝ աստիճանաձեւ գոգավորումներ տալ, որ ջուրը ոչ թե միանգամից բնակավայր հոսի, այլեւ ներծծվի գոգավոր հատվածներում՝ դանդաղեցնելով ջրի հոսքը:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանն ասում է՝ մարդը բնությանը կառավարել եւ ջրհեղեղ թույլ չտալ չի կարող, բայց պետք է պատրաստ լինել դիմակայելուն: Նա զարմանքով է փաստում. մենք ամեն ինչ անում ենք, որ բնությունը մեզ վնասի:

Առաջնային սխալներից համարում է աջուձախ ծառահատումները: Մասնագիտորեն բացատրում է. «Անտառը բնական պատնեշ է ջրի հզոր հոսքի դեմ: Լանջից հոսող ջրին արգելք են դառնում ծառերի արմատները, բները, սաղարթաշերտը»:

Իվան ԳաբրիելյանԳաբրիելյանը հոռետեսական չի համարում կանխատեսումը, որ ուժեղ ջրհեղեղներից շուրջ 50-100 տարի անց կարող է տվյալ տարածքը ամայանալ, քանի որ հոսքը քշել տարել է հողաշերտը, վերացրել բուսատեսակները:

Որ «մեղավորը» գլոբալ տաքացումն է եւ մարդը դրա դեմ ոչինչ անել չի կարող, կենսաբանը մասամբ է համաձայն: «Երկիր մոլորակում գլոբալ տաքացումներ միշտ են եղել, ցիկլեր կան, արեգակի պարբերական տաքացման շրջափուլեր: Մեզ ի՞նչն էր խանգարում, որ ծառահատումներ չանեինք, կամ որակյալ կամուրջներ կառուցեինք: Չէ՞ որ օրինակներ ունենք, որ բարեխիղճ եւ մասնագիտորեն ճիշտ կառուցված կամուրջները լա՛վ էլ դիմակայում են ջրհեղեղին»:

Մասնագետը մեկ կարեւոր դիտարկում էլ է անում. մեզանում համագործակցված աշխատանք չկա: Մի ոլորտի ներկայացուցիչը իր գործունեությունը ծավալելուց առաջ չի հետաքրքրվում մյուսի մասնագիտական կարծիքով: «Մենք՝ գիտաշխատողներս, աշխատում ենք գիտական ուղղությամբ, դիսերտացիաներ ենք գրում սելավների, սողանքների վերաբերյալ, «դեղատոմսեր» ենք հրամցնում համապատասխան մարմիններին, բայց դա այդպես էլ թղթի վրա է մնում: Երբ մենք ասում ենք՝ այս տեղում չի՛ կարելի լանջը կտրել, կամ ծառահատումներ անել, չենք հորինում, փաստահեն կարծիք է»,- ասում է Իվան Գաբրիելյանը:

Ալավերդու ջրհեղեղից դասեր կքաղե՞նք, ցույց կտա ժամանակը, բայց չմոռանանք, որ արհավիրքի հետեւանքը բոլորս ենք կրելու։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության հարցեր
հաջորդը
Ծիրանի բերքահավաքից առաջ հարկավոր է այգին ոռոգել, բայց ջուր չկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն