• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի միջոցով շփումների նկատմամբ․ Գալուզին

aliq 10:21 | 05.06.2024
aliq 10:21 | 05.06.2024
Միխայիլ Գալուզին

Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության միջոցով շփումների նկատմամբ, ինչը Արեւմուտքի ճնշման արդյունք է, ռուսական TACC գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները շահագրգռված չէին մեր առաջարկությամբ՝ մշակելու եւ կնքելու արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցությունների մեկ այլ ծրագիր։ Մեր մեղավորությամբ  չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջեւ շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես Արեւմուտքի ճնշման արդյունք, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Գալուզինը նաեւ հույս է հայտնել, որ միջպետական խնդրահարույց հարցերի շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամության մասին Հայաստանից հնչող հայտարարությունները կյանքի կկոչվեն։ «Մենք պատրաստ ենք դրանք»,-նշել է դիվանագետը։

Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ երկկողմ շփումները չեն ընդհատվում։

«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում, մանրամասն զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարին հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ»,-հիշեցրել է Գալուզինը։

Նրա խոսքերով հարաբերությունների ամենանշանակալի արդյունքները գրանցվել են առեւտրատնտեսական ոլորտում, որը տնտեսական  համագործակցության միջկառավարական խորհրդի լավ աշխատանքների արդյունքն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս Արեւմուտքի դրդմամբ, նրանք պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնելու
հաջորդը
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցել է Աբխազիա եւ Հարավային Օսիա փախստականների վերադարձի մասին բանաձեւին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն