• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

aliq 12:22 | 05.06.2024
aliq 12:22 | 05.06.2024
Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման եւ «Ազգային ժողովրդավարական դաշինքի» հաղթանակի առիթով: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապետական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման եւ Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարեւորագույն հաղթանակի կապակցությամբ:

Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին՝ ամրապնդելով ու ապահովելով բարեկամ Հնդկաստանի շարունակական դինամիկ զարգացումն ու նվաճումները ամենատարբեր ոլորտներում։ Համոզված եմ, որ Ձեր կառավարման հետագա տարիներին եւս «Vasudhaiva Kutumbakam»` «Աշխարհը մեկ ընտանիք է» կարգախոսի ներքո, Հնդկաստանը տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, տիեզերքի ուսումնասիրության եւ այլ ոլորտներում իր ձեռքբերումները կշարունակի ծառայեցնել ի նպաստ համաշխարհային բարօրության։

Ուրախությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի` ամուր հիմք ստեղծելով ռազմավարական երկխոսության ձեւավորման համար։ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու եւ քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարգավաճում»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է ՄՔԴ դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը
հաջորդը
Հայաստանի սխալ քայլերը կհանգեցնեն ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ ընդհանուր պաշտպանական տարածքի կորստին․ Գալուզին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն