• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հեղեղներից տուժած բնակչության համար Իրանի մարդասիրական օգնությունը ժամանել է Հայաստան

aliq 15:52 | 07.06.2024
aliq 15:52 | 07.06.2024
ՀՀ եւ Իրանի պետական դրոշները

Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղներից տուժած բնակչության համար նախատեսված Իրանի մարդասիրական օգնությունը ժամանել է Հայաստան, որը իրանական Կարմիր Մահիկի եւ հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։

«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա եւս մեկ անգամ փաստում է երկու հարեւան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարեւորությունը եւ հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձեւավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, եւ հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարեւոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասաց Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։

Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին էլ Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից նախ կարեկցանք ու ցավակցություն է հայտնել  աղետի հետեւանքով տուժած անձանց ու հարազատներին, ապա շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին ուղղաթիռի վթարի հետեւանքով երկրի նախագահի Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարարի եւ նրանց  ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ ցուցաբերած կարեկցանքի համար։

Այդ համատեքստում դիվանագետը կարեւորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան եւ հանդիպումները երկրի հոգեւոր առաջնորդի եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ նշելով, որ դրան զուգահեռ Հայաստանի նախագահը, խորհրդարանի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մեծաթիվ քաղաքացիներ այցելեցին Իրանի դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցեցին։

«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, եւ այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին։ Գիտենք, որ վնասները բավականին մեծ են, բայց այս փոքրիկ օգնությունը կկարողանա ինչ-որ չափով աջակից լինել»,-ասել է Իրանի փոխդեսպանը՝ հավաստիացնելով, որ նման դեպքերում իրանական կողմը պատրաստ է մշտապես աջակցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի եւ սանիտարական հավաքածուներ եւ այլն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աղետի գոտում վարակի տարածման վտանգ կա
հաջորդը
Մոսկվան հուսով է, որ հայկական կողմը կկիսվի Բուչայում սպանվածների ցուցակով․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն