• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրին Գյումրի պահողներից մեկը. Ռաֆիկ Եղոյան

Աննման Մինասյան 15:00 | 08.06.2024
Աննման Մինասյան 15:00 | 08.06.2024
Ռաֆիկ Եղոյան

«Գալերի-25» պատկերասրահում ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1964-1977 թվականներին Գյումրու գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի տարբեր տարիների գեղանկարների ցուցադրությունն էր:

Գյումրիում նրան բոլորն են ճանաչում որպես քաղաքի ճարտարապետական դիմագծի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող անհատի, բայց որ նաեւ գեղանկարիչ էր, քչերը գիտեին:

Ցուցադրված էր «Տարիներ անց» խորագրով գեղանկարների շարքը: Ներկայացված էին վարպետի ամենահին՝ 17 տարեկանում արված նկարներից մինչեւ վերջին տարիների գործերը:

Հարազատ քաղաքում ցուցահանդեսը նախաձեռնել էին «Գալերի-25» պատկերասրահի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը եւ ճարտարապետի որդին՝ Գարեգին Եղոյանը:

Խոսելով Ռաֆիկ Եղոյան ճարտարապետի մասին, ներկաներն ասում են՝ եթե միայն նրա երկու գործեր՝ Գյումրու կայարանի շենքն ու «Մայր Հայաստան» արձանը հիշենք, բավարար է, որ Եղոյանը համաշխարհային ճանաչում ունենա:

Ալեքսան Տեր-Մինասյան«Մենք արժեքները կամ չենք գնահատում, կամ ուշ ենք գնահատում, երբ ստեղծագործողն այլեւս չի լինում: Այս մարդն այնքան բան գիտի Գյումրու ճարտարապետության մասին, որ ոչ մի տեղ գրված չէ»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը եւ փաստում, թեեւ ճարտարապետ-գեղանկարիչը ֆիզիկապես այլեւս թույլ է առաջացած տարիքի բերումով, բայց ուղեղը փայլուն փիլիսոփայական մտքեր է ծնում:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաեւ անմիջական շփվելու, զրուցելու կյանքի մեկ դարի շեմին մոտեցող Ռաֆիկ Եղոյանի հետ:

«Կարո՞ղ եք խոսել գյումրեցիների հետ» հարցին Եղոյանը պատասխանեց. «Կարո՛ղ եմ եւ ուզո՛ւմ եմ խոսել. Գյումրին ինձ համար սրբավայր է, Գյումրու ճարտարապետությունն էլ մարդկանց պես է՝ մի փոքր կոշտ, բայց էությամբ բարի ու անվերջ ձգող: Անչափ ուրախ եմ, որ այն, ինչ կառուցեցի, պիտանի եւ արժեքավոր եք համարվում»:

Սեդա ԱվագյանԻնժեներ, Ռաֆիկ Եղոյանի երկարամյա գործընկեր Սեդա Ավագյանը մասամբ է համաձայն, որ անփոխարինելի մարդիկ չկան: «Գյումրու համար, համենայնդեպս այս պահին, Եղոյանն անփոխարինելի է: Լավատես լինենք եւ հավատանք, որ կծնվի մեկը, ով արժանիորեն կփոխարինի նրան: Մենք Ռաֆիկ Եղոյան ճարտարապետ-գեղանկարչից սովորելու շատ բան ունենք»:

Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը նախագծային եւ կազմակերպչական մեծ աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են դպրոցներ, վերակառուցվել երկրաշարժից քանդված եկեղեցիներ, ճարտարապետական կոթողներ:

Ռաֆիկ Եղոյան«Գալերի-25» պատկերասրահում Եղոյանի գեղանկարների ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շիրակցի կամավորները հեղեղից տուժած Լոռիում են
հաջորդը
Ռուսաստանը Ղարաբաղում պարտվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն