• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւմտյան երկրների մատակարարած F-16 կործանիչների մի մասը Ուկրաինայում չեն տեղակայվի

aliq 14:31 | 10.06.2024
aliq 14:31 | 10.06.2024

F-16 կործանիչների մի մասը, որոն  արեւմտյան երկրները կմատակարարեն Ուկրաինային, կտեղակայվեն այլ երկրների ավիաբազաներում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ավիացիայի հրամանատար Սերգեյ Գոլուբցովը։

Նրա խոսքով՝ F-16-ի մի մասը կտեղակայվի անմիջապես Ուկրաինայի տարածքում, որոնց թիվը համապատասխանելու է կործնիչները կիրառելու  համար պատրաստված օդաչուների թվին։ «Եթե լինեն ավելի շատ օդաչուներ, ապա Ուկրաինայում ավելի շատ ինքնաթիռներ կլինեն»,-ասել է Գոլուբցովը։

Մնացած կործանիչները կպահվեն այլ երկրների պահեստային «անվտանգ ավիաբազաներում», որպեսզի «թիրախ չդառնան»։

Գոլուբցովի խոսքերից հետեւում է, որ այդ ինքնաթիռներն ուղղակիորեն չեն մասնակցի ռազմական գործողություններին, նշում է «Ազատություն» ռադիոկայանը։

Զինվորականը նաեւ հիշեցրել է, որ չորս երկրներ հաստատել են իրենց F-16 ինքնաթիռների մատակարարումը Ուկրաինային։ Նա նշում է, որ խոսքը 30-40 ինքնաթիռի մասին է, բայց ապագայում այդ թիվը կարող է աճել, քանի որ «գրեթե բոլոր երկրները, որոնք ունեն F-16-ներ, աստիճանաբար վերազինվում են F-35-ներով»։

«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային մատակարարված ոչ բոլոր ինքնաթիռներն են, որ այժմ տեղափոխվելու են Ուկրաինա։ Նրանցից մի քանիսը կմնան այն կենտրոններում, որտեղ վերապատրաստվում են մեր օդաչուները եւ ավիացիոն անձնակազմը։ Դրանք կլինեն ուկրաինական ինքնաթիռներ, որոնք կօգտագործվեն մեր սեփական օդաչուներին պատրաստելու համար»,-ասել է Գոլուբցովը։

Հունիսի սկզբին Politico-ն հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները դժգոհ են ուկրաինացի օդաչուներին F-16-ը վարելու պատրաստման եղանակից։ Պարբերականին պաշտոնական աղբյուրները նշել էին, որ Կիեւը բազմիցս է փոխանցել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, որ պատրաստ է անհապաղ վերապատրաստման ուղարկել 30 օդաչուի, սակայն ԱՄՆ-ն հասկացրել է կարող է միայն 12 օդաչու վերապատրաստել մինչեւ սեպտեմբեր։ Ըստ Politico-ի, Ռումինիայի եւ Դանիայի ուսումնական կենտրոնները նույնպես չեն կարող տեղավորել այնքան ուկրաինացի օդաչուների, որքան կցանկանար Կիեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի ընտրական շտաբը հայտարարել է նախագահի աթոռի համար պայքարողների ցուցակը
հաջորդը
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 37 հազարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն