• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրին աջակցող բանաձեւ

aliq 09:52 | 11.06.2024
aliq 09:52 | 11.06.2024
Գազա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի օրը քվեարկել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ԱՄՆ ծրագրին աջակցելու օգտին։ Այն ներառում է զինադադար, պատանդների փուլային ազատում եւ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից։

Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին խաղաղության ծրագիրը «անհապաղ» եւ «առանց լրացուցիչ պայմանների» ընդունելու կոչող բանաձեւին կողմ է քվեարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։ Ձեռնպահ մնացող երկիրը Ռուսաստանն էր։

Հիշեցնենք, որ հակամարտության դադարեցման ծրագիրը մայիսի վերջին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Դրա առաջին փուլը ներառում է պատանդառվածների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ ժամանակավոր զինադադարի հաստատում։ Երկորդ՝ պատանդառվածների վերջնական ազատում, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում եւ Իսրայելի պաշտպանության բանակի ամբողջական դուրս բերում Գազայի հատվածից։

Վերջին եւ երրորդ փուլն էլ դիտարկում է մահացած պատանդների աճյունների եւ մարմինների փոխանակում, նչպես նաեւ միջազգային ծրագրի նախապատրաստում, որը կենթադրի իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով ավերված Գազայի վերականգնումը։

ՄԱԿ-ի բանաձեւի տեքստը նաեւ վերահաստատում է Անվտանգության խորհրդի «անդրդվելի հանձնառությունը»՝ աջակցելու անկախ Պաղեստին պետության ծրագրին: «Այս առումով ընդգծվում է Հորդանան գետի արեւմտյան ափի հետ  Գազայի հատվածը միավորելու կարեւորությունը՝ Պաղեստինի կառավարության վերահսկողության ներքո»,-ընդգծվում է բանաձեւի տեքստում։

Իսրայելն ավելի վաղ հայտնել էր առաջարկվող պայմանների սկզբունքային համաձայնության մասին:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը երկուշաբթի օրը նշել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի այս ծրագրին, ապա Գազայում կռիվները կարող են ավարտվել այսօր։

ՀԱՄԱՍ-ն էլ արդեն հայտարարել է, որ «ողջունում է բանաձեւի ընդունումը»՝ չմեկնաբանելով դրա անհապաղ իրականացման պարտավորությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան նախ պետք է Սփյուռքի հայերի հետ հաշտվի
հաջորդը
Պարույր Հայրիկյանը հացադուլ է հայտարարել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն