• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ երկրները ցանկանում են ադրբեջանական գազը Ուկրաինայի տարածքով հասցնել Եվրոպա․ Bloomberg

aliq 13:55 | 11.06.2024
aliq 13:55 | 11.06.2024

Եվրոպական երկրների եւ գազային ընկերությունների ներկայացուցիչները ուկրաինացի գործընկերների հետ բանակցություններ են վարում 2024 թվականի վերջին պայմանագրի ավարտից հետո Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու շուրջ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցույուններին ծանոթ աղբյուրներին։

Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, եւ Կիեւը չի նախատեսում այն ​​երկարաձգել «Գազպրոմի» հետ։ Սակայն, ըստ Bloomberg-ի աղբյուրների, առաջարկվող հնարավոր տարբերակն այն է, որ եվրոպական ընկերությունները գազը գնեն Ադրբեջանից եւ այն Եվրոպա տեղափոխեն նույն ռուսական խողովակաշարերով։

Ուկրաինական «Նավթոգազ» պետական ​​ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Չերնիշովը բացառել է ռուսական «Գազպրոմի» հետ համագործակցությունը, սակայն ընդգծել է, որ Ուկրաինան ունի «անհավանական գազի տարանցման եւ պահեստավորման ենթակառուցվածք, որը պետք է օգտագործվի»: Նրա խոսքով, Ադրբեջանից գազի մատակարարումները «կարող են որոշակի ապագա ունենալ»։

Bloomberg-ը նշում է, որ Սլովակիան այն առանցքային երկիրն է, որը կարող է օգուտ քաղել այս տարբերակից՝ հիշեցնելով, որ այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն նման հնարավորության մասին խոսել էր դեռ մայիսին՝ Ադրբեջան կատարած այցից հետո։ Պարբերականի փոխանցմամբ, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա Սլովակիան կկարողանա գազ ներկրել Ադրբեջանից՝ մի մասը պահելով սեփական օգտագործման, մի մասն էլ ուղարկելով այլ երկրներ։

Ռուսաստանը կարող է շահել այս պլանից, եթե տարանցումը կազմակերպվի փոխանակման ձեւաչափով, որը թույլ կտա Մոսկվային իր գազն ուղարկել այլ տարածաշրջաններ: Ինչպես նշում է Bloomberg-ը, նման փոխանակումը հաճախ օգտագործվում է արդյունաբերության մեջ, երբ ֆիզիկապես անհնար է դառնում վառելիք տեղափոխել մի վայրից մյուսը։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ բանակցությունները դեռ վաղ փուլում են, եւ որոշում չի սպասվում մինչեւ 2024 թվականի վերջը: Պարզ չէ նաեւ գործարքի կնքնման հեռնակրները։ Որոշումներ կայացնելու համար կարեւոր գործոն կարող են լինել նաեւ մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները:

Ադրբեջանի պետական ​​Socar էներգետիկ ընկերությունը չի պատասխանել մեկնաբանություն տալու խնդրանքին։ ՌԴ կառավարությունն ու «Գազպրոմը» նույնպես չեն մեկնաբանել տարանցման պահպանման հետ կապված հարցերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը
հաջորդը
Լուկաշենկոն կրկին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն