• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը կարող է փոփոխություններ կատարել միջուկային դոկտրինում․ Ռյաբկով

aliq 15:41 | 11.06.2024
aliq 15:41 | 11.06.2024
Sergey Ryabkov
լուս․ ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել միջուկային զսպման ոլորտում հիմնարար փաստաթղթերը՝ Արեւմուտքի «անընդունելի եւ էսկալացիոն» գործողությունների պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։

Լրագրողները Ռյաբկովից հետաքրքրվել էին, թե Ռուսաստանի միջուկային դոկտրինի ի՞նչ դրույթներ կարող են փոխվել։ Նա հստակ փոփոխություններ չի նշել, սակայն ասել է, որ մինչ համապատասխան որոշումների ընդունումը ռուսական «պրակտիկայում նախնական լուսաբանում չի եղել, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է անել»։

«Կարող եմ միայն ասել, որ իրավիճակը գնալով ավելի վատթարանալու է, եւ մարտահրավերները, որոնք բազմապատկվում են Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների անընդունելի եւ էսկալացիոն գործողությունների հետեւանքով, անկասկած մեր առաջ հարց է բարձրացվում, թե ինչպես կարելի է միջուկային զսպման ոլորտում հիմնարար փաստաթղթերն ավելի համապատասխանեցնել ներկայիս կարիքներին»,-ասել է Ռյաբկովը։

Հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ չի հավատում, որ հասել է միջուկային դոկտրինում նշված միջուկային զենքի կիրառման պահը։ Նա հիշեցրել է, ըստ դոկտրինի միջուկային զենքի կիրառումը հնարավոր է երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։

Միեւնույն ժամանակ Պուտինը նշել է, որ միջուկային դոկտրինը «կենդանի գործիք» է։

«Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, մեր շուրջը եւ չենք բացառում այս դոկտրինում որոշակի փոփոխություններ կատարելը»,-այդ ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սոֆիկո տատի Սոֆյա ծոռնուհին. հայ-վրացական սերունդ
հաջորդը
ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ստորագրվել է մաքսային մարմինների փոխօգնության համաձայնագիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն