• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մայր Աթոռը «խստիվ դատապարտում է» ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը

aliq 14:07 | 13.06.2024
aliq 14:07 | 13.06.2024

Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւր խորհուրդը տարածած հայտարարության մեջ «խստիվ դատապարտում է» հունիսի 12-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված «ակնհայտ ապօրինի քայլերը եւ գործադրված միջոցները»։

Եկեղեցին Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ «բռնությունից, ատելություն եւ թշնամանք սերմանելու մերժելի դրսեւորումներից», իսկ ցուցարարներին՝ գործել ամենայն զգոնությամբ եւ օրինահարգությամբ։

«Դատապարտելի է նաեւ, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետեւողականորեն լծվել են  հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն եւ ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսեւորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը»,-ասվում է Գերագույն հոգեւր խորհուրդի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ բոլոր ժամանակներում իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը եւ համազգային միաբանության ձեւավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում։

«Իշխանությունն ինքնին որեւէ մեկի կամ որեւէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին եւ հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության եւ խաղաղ ու ապահով կյանքի կերտման»,-ասվում է հայտարարության տեքստում։

Նախօրեին վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջեւ Բաղրամյան պողոտայում բախումներ եղան։ Այսօր Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնեց 101 տուժածի մասին, որոնցից 85-ը արդենդ դուրս է գրվել, իսկ 16-ը հոսպիտալացվել։

ՀՀ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսը հանգիստ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարություններին»․ բելառուսցի դիվանագետ
հաջորդը
Մոսկվան կշարունակի աշխատել Երեւանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու համար․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն