• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը կարծում է, որ Երեւանը մնում է կառույցի լիիրավ անդամ

aliq 18:13 | 13.06.2024
aliq 18:13 | 13.06.2024
Collective Security Treaty Organization

ՀԱՊԿ-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարությունների ֆոնին, կարծում է, որ Երեւանը մնում է կառույցի լիիրավ անդամը։ Այս մասին TACC-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։

TACC-ի զրուցակիցները նաեւ նշել են, որ ուշադրություն են դարձրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախօրեին հնչեցրած պարզաբանումներին, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ նիստում հայտաարրել էր, որ դեռ կորոշեն, թե երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքերով այդ ամենի մեղավորները նրանք են ովքեր ձեւավորել են «փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։

Արդեն այսօր՝ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է»։ Նա դա կապել էր այն բանի հետ, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակ տանի»։

Հիշեցնենք, որ մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ժամանակ  խոստովանել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բելառուսը հետ է կանչում Երեւանում իր դեսպանին եւ հայ ժողովրդին մաղթում երկրի մասին մտածող առաջնորդ
հաջորդը
Միակ հոգսը ապրելու տեղ գտնելն է, միակ հույսը՝ հեղեղված տան վկայականը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն