• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սի Ցզինպինը խոստացել է, որ Ռուսաստանին զենք չի տա․ Զելենսկի

aliq 13:34 | 14.06.2024
aliq 13:34 | 14.06.2024
Volodimir Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը իր հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է, որ Պեկինը Ռուսաստանին զենք չի տրամադրի Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ Այս մասին Զելենսկին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «РБК-Украина»-ն։

Լրատվականը պարզաբանում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլին Սի Ցզինպինի հետ Զելենսկու զրույցի մասին է։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Այդ ժամանակ նա ասաց, որ Ռուսաստանին զենք չի տա։ Եթե ​​նա մարդ է, ում կարելի է հարգել, նա դա չի անի, քանի որ նա ինձ խոսք է տվել»,-մեջբերում է լրատվականը Ուկրաինայի նախագահի խոսքերը։

Մայիսի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը հայտարարել էր, որ բրիտանական եւ ամերիկյան հետախուզություններն անհերքելի ապացույցներ ունեն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին, որի շրջանակներում տրմադրված միջոցները կիրառվել կամ դեռ կիրառվելու են Ուկրաինայում։

Մեկնաբանելով բրիտանացի նախարարի հայտարարությունը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Վաշինգտոնը չի արձանագրել Չինաստանից Ռուսաստանին զենքի մատակարարումներ ոչ 2022 թվականին, ոչ էլ 2023 թվականին։

Պեկինը հերքել է զենքի վաճառքի մասին իր հասցեին հնչած մեղադրանքները։ «Չինաստանը զենք արտադրող երկիր կամ ուկրաինական հակամարտութմանը մասնակցող կողմ չէ։ Մենք կառուցողական դեր ենք խաղում քաղաքական կարգավորմանը նպաստելու գործում։ Չինաստանը զենք չի մատակարարում կողմերին»,- հայտարարել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենգյուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Մեդվեդեւի Հայաստանին ու Ուկրաինային ԵՄ-ում ոչ ոք չի սպասում
հաջորդը
ԵՄ բարձրագույն դատարանը Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն