• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստոլտենբերգը քննադատել է Պուտինի առաջարկները եւ հայտարարել Ուկրաինայի հետ կապված ՆԱՏՕ-ի նոր ծրագրի մասին

aliq 18:36 | 14.06.2024
aliq 18:36 | 14.06.2024
Jens Stoltenberg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դատապարտել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր ներկայացրած պայմանները՝ դրանք անվանելով «ագրեսիայի եւ օկուպացիայի» առաջարկ։

«Սա բարի նպատակներով արված առաջարկ չէ։ Ըստ էության, սա առաջարկ է, որն ուղղված է ռազմական նպատակներին հասնելուն՝ ակնկալելով այն տարածքների լքում, որոնք նա ներկայումս նա օկուպացրել է Ուկրաինայում»,-ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը իրեն պատկանող Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի ողջ տարածքներից, ինչպես նաեւ հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու մասին։

Բացի այդ, Ուկրաինան, ըստ Պուտինի, պետք է ճանաչի Ղրիմի եւ մյուս օկուպացված շրջանների կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, իսկ Արեւմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։

Պուտինը պատերազմի դադարեցման պայմանների մասին հայտարարել է Շվեյցարիայում Ուկրաինայի կազմակերպած խաղաղության գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։

Ստոլտենբերգը այսօրվա ասուլիսում նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ դեր կստանձնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համակարգման գործում։

«Մենք համաձայնության ենք եկել մի պլանի շուրջ, որը նախանշում է, թե ինչպես պետք  է ՆԱՏՕ-ն դեպի Ուկրաինա ուղղորդի անվտանգության ապահովման ու ուսուցման ոլորտի օգնությունը, ինչը հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի առաջնորդներին սկսել այդ ջանքերը հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում: [․․․] Այս ջանքերը ՆԱՏՕ-ին չեն դարձնում հակամարտության կողմ, սակայն դրանք կամրապնդեն մեր աջակցությունը Ուկրաինային՝ պաշտպանելու իր իրավունքը հաստատելու հարցում»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը նաեւ հավելել է, որ Դաշինքը կստանձնի ԱՄՆ-ի դերը՝ փորձելով պաշտպանել Ուկրաինային ուղղված աջակցության մեխանիզմը, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնա Դոնալդ Թրամփը եւ այս հարցերով ընդունի անկանխատեսելի որոշումներ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին արտառոց միջադեպ չի արձանագրել
հաջորդը
Սրանք վերջնագրեր են․ Զելենսկին Պուտինի առաջարկած կրակի դադարեցման պայմանների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն