• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խովաեւը եւ Քանին քննարկել են Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության հարցը

aliq 10:51 | 18.06.2024
aliq 10:51 | 18.06.2024
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի եւ Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաեւի հանդիպումը

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հունիսի 16-ին Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաեւի հետ հանդիպմանը անդրադարձել է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության հարցին։

X-ի իր էջում կատարած գրառման մեջ Քանին մասնավորապես նշում է․ «Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խոաեւի հետ հանդիպմանը Ես բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ՝ անդրադառնալով Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայության ապակայունացնող հետեւանքներին։ Կովկասում խաղաղությունը եւ կայունաությունը պահպանելու համար առավել մեծ համագործակցություն ու կորդինացում է անհրաժեշտ Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի այլ ղեկավարությունների միջեւ»։

Իրանական Mehr գործակալությունն էլ նշում է, որ Քանին Խովաեւի հետ հանդիպմանը տարածաշրջանը անվանել է  երկու երկրների ազգային անվտանգության եւ շահերի ոլորտ՝ ընդգծելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ըստ շահերի համագործակցելու անհրաժեշտությունը։

«Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարեւորությունն ու զգայունությունը, հատկապես արտաքին ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում եւ մշտական խորհրդակցություններ Իրանի եւ Ռուսաստանի պաշտոնյաների միջեւ», — գործակալության փոխանցմամբ ասել է Բաղերի Քանին։

Նա նաեւ հանդիպմանը հավելել է, որ պետք է առավելագույնի հասցնել «3+3» տարածաշրջանային համագործակցության գաղափարը։

Խովաեւն էլ իր հերթին ընդգծել էր երկու երկրների իշխանությունների միջեւ սերտ եւ մշտական փոխգործակցության, համակարգման եւ արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու անհրաժեշտությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը պետք է վճարի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ օգնելու համար․ Ստոլտենբերգ
հաջորդը
Երեւանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին․ Գալուզին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն