• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը Հյուսիսային Կորեայում է

aliq 10:54 | 19.06.2024
aliq 10:54 | 19.06.2024
Կիմ Չեն Ըն, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Օդանավակայանում նրան դիմավորել է անձամբ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Բանակցությունների մեկնարկի սկզբում Պուտինը վստահություն է հայտնել, որ դրանք լինելու են արդյունավետ։ Հաջորդիվ նա խոսել է երկու ժողովուրդների պատմական ու ավանադական կապերից եւ պատմել, որ Ռուսաստանը պայքարում է «ԱՄՆ-ի տասնամյակներով պարտադրված իմպերիալիստական ​​քաղաքականության դեմ»։

ՌԴ նախագահը նաեւ հույս էր հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն մի քանի երկրների շարքում է, որն ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում եւ ճանաչում է Ղրիմի անեքսիան։ Պուտինը Փհենյան է այցելում երկրորդ անգամ։ Նրա առաջին այցը տեղի էր ունեցել 2000 թվականին։

Ուղեւորությունից առաջ հրապարակվել է Պուտինի հոդվածը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում ԿԺԴՀ-ին՝ Ուկրաինա ներխուժմանը աջակցելու համար։ Հյուսիսային Կորեան ռուսական բանակին մատակարարում է հրետանային արկեր եւ, ենթադրաբար, հրթիռային համակարգեր։ Ի պատասխան, Մոսկվան էլ Փհենյանին օգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով արգելված հրթիռային ծրագրի հարցում։

Բացի այդ, հաղորդվել է, որ Ռուսաստանը խախտում է ԿԺԴՀ-ի դեմ Անվտանգության խորհրդի այլ պատժամիջոցներ, որոնց ներդրմանն իր աջակցությունն է հայտնել ժամանակին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերին հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հրաժարվել պատժամիջոցներից, քանի որ դրանք ընդունվել են «բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում»։ Այս դիրքորոշումը Ռուսաստանին չի ազատում Անվտանգության խորհրդի պահանջների կատարումից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը որեւէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու մասին․ Լեբեդեւ
հաջորդը
ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանում է Բաքվին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն