• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն եւ Հյուսիսային Կորեան միմյանց կօգնեն պատժամիջոցները շրջանցելու հարցում եւ ռազմական ագրեսիայի դեպքում

aliq 13:19 | 20.06.2024
aliq 13:19 | 20.06.2024
Կիմ Չեն Ըն, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը պայմանավորվել են օգնել միմյանց՝ այլ երկրների սահմանած պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Այս մասին նշվում է Փհենյանում Վլադիմիր Պուտինի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստում։ Այն ամբողջությամբ ներկայացրել է «Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը»։ Պայմանագրում խոսվում է նաեւ ուղղակի ռազմական օգնության մասին, որը երկրները պետք է տրամադրեն միմյանց։

Տեքստում նշվում է, որ եթե ​​Մոսկվայի կամ Փհենյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա «կողմերը պետք է գործնական ջանքեր գործադրեն՝ նվազեցնելու ռիսկերը, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու նման միջոցների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը փոխադարձ տնտեսական կապերի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ նրանց ունեցվածքի վրա»:

Պայմանագրում նաեւ նշվում է, որկողմերը պարտավորվում են քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու այնպիսի տեղեկատվության տարածումը, որը կարող է օգտագործվել երրորդ երկրների կողմից՝ սահմանափակող միջոցներ կիրառելու եւ ուժեղացնելու համար:

Առավել ուշագրավ է նույն պայամանգրի տեքստի չորրորդ կետը, որտեղ կողմերը պարտավորվում են միմյանց ուղիղ ռազմական աջակցություն տրամադրել։

«Եթե ​​Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որեւէ պետության կամ մի քանի պետությունների կողմից եւ այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս Կողմն անհապաղ ռազմական եւ այլ օգնություն պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,-ասվում է պայմանագրի հոդվածում։

Հարավկորեական Yonhap գործակալությունը նշում է, որ վերոգրյալ հոդվածը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1961 թվականին ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Նիկիտա Խրուշչովի եւ Կիմ Իր Սենի ստորագրած Բարեկամության եւ փոխօգնության պայմանագրի 1-ին հոդվածը։

Ինչպես նշում է լրատվականը հոդվածները տարբերվում են միայն նրանով, որ պայմանագրի գործող տարբերակում նշվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ հղում է կատարվում Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ օրենսդրությանը:

1996 թվականին Ռուսաստանը եւ ԿԺԴՀ-ն նոտաներ փոխանակեցին, որոնցում նշվում էր, որ 1961 թվականի պայմանագիրը «կորցրել է իր նշանակությունը» եւ «գործնականում չի իրականացվում»:

2000 թվականին Մոսկվան եւ Փհենյանը ստորագրեցին Բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության պայմանագիրը։ Համաձայնագրի 2-րդ հոդվածում ասվում էր, որ կողմերից մեկի դեմ ագրեսիայի վտանգի կամ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող իրավիճակի դեպքում կողմերը «անհապաղ կապի կհաստատեն միմյանց հետ»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հունիսի 19-ին նոր պայմանագրի ստորագրումը, ասել է, որ ռազմական օգնության մասին չորրորդ հոդվածի դեմ կարող են առարկել միայն նրանք, ովքեր ագրեսիա են ծրագրում Ռուսաստանի Դաշնության կամ ԿԺԴՀ-ի դեմ։ «Այսպիսով, սա բացառապես պաշտպանական դիրքորոշում է»,- ասել է արտգործնախարարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
հաջորդը
Հայաստանը ԵՄ-ից անհատույց կստանա 15 մլն եվրո՝ սոցիալ-տնտեսական դիմակայության համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն