• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ սենատորներները Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելու օրինագիծ են ներկայացրել

aliq 10:19 | 21.06.2024
aliq 10:19 | 21.06.2024

ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեհեմը եւ Ռիչարդ Բլումենթալը երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությանը ​​հովանավորող պետություն, այս մասին հաղորդում է «Voice of America»-ի ռուսական ծառայությունը:

Ահաբեկչությունը հովանավորող պետություններ մինչ այժմ ճանաչվել են Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան։

«Պուտինի Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն է, եւ վաղուց ժամանակն է դա պաշտոնապես ճանաչել օրենքի համաձայն», — ասվում է հանրապետական ​​Գրեհեմի հայտարարության մեջ:

Դեմոկրատ Բլումենթալն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը «վաստակել է» իր տեղը վտարանդիների ակումբում: «Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելը ԱՄՆ-ին թույլ կտա ավելի ագրեսիվ պայքարել Պուտինի դաժանության, ինչպես նաեր ազատությանն ու ժողովրդավարությանը նրանից բխող սպառնալիքի դեմ»,-նշել է սենատորը։

Ռուսաստանի Դաշնությունը որպես ահաբեկչությանը ​​հովանավորող պետություն ճանաչելու օրինագիծը կունենա երկակի հետեւանքներ, որը կներառի նաեւ Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ պատժամիջոցների ներդրում, երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, որոնք կարգելվեն արտահանել Ռուսաստան։ Սա ամերիկյան դատարանների առաջ նաեւ զգալիորեն կսահմանափակի Ռուսաստանի ինքիշխանությունը եւ դուռ կբացի Մոսկվայի կողմից հովանավորվող ահաբեկչության զոհերի հայցերի եւ քաղաքացիական այլ պահանջների քննության համար:

Առաջին երկիրը, որը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է ահաբեկչության հովանավոր պետություն, դա Լիտվան էր։ 2022 թվականի մայիսի 10-ին Լիտվայի Սեյմը միաձայն ընդունել էր օրենք, որը խաղաղ բնակիչների սպանությունները, առեւանգումները, խոշտանգումները, բռնաբարությունները, դիակապտություննեը եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ՝ իրականացված ուկրաինացի ազգի ամբողջական կամ մասնակի ոչնչացման նպատակով, կոչում էր ահաբեկչություն։

Այնուհետեւ նույն 2022 թվականի ընթացքում նմանատիպ որոշումներ ընդունեցին Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, իսկ 2023 թվականի փետրվարին՝ Սլովակիան։

2022 թվականի նոյեմբերի 23-ին էլ Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությունը հովանավորող եւ ահաբեկչական մեթոդներ կիրառող պետություն։

Միեւնույն ժամանակ, 2022 թվականի աշնանը նմանատիպ որոշումներ են կայացրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, իսկ 2023 թվականի ամռանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոյանը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ
հաջորդը
ԱՄՆ-ն մտահոգված է Հյուսիսային Կորեային զինելու Պուտինի հայտարարություններով․ Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն