• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

aliq 12:00 | 24.06.2024
aliq 12:00 | 24.06.2024

Եվրամիության խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը ներդրվելու է Ուկրաինա ներխուժելու եւ շարունակվող ագրեսիայի հետ կապված։ Այս մասին ասվում է այսօր՝ հունիսի 24-ի առավոտյան հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Շուտով կհրապարակվի նաեւ  պատժամիջոցների նոր միջոցառումների ցուցակը։

Նախնական տվյալներով ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել 116 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։ 

Նոր փաթեթի հիմնական կետերից մեկը վերաբերում է ռուսական հեղուկ բնական գազը եվրոպական նավահանգիստներով տարանցելու սահմանափակմանը։ Երրորդ երկրների համար նախատեսված ռուսական հեղուկ գազը այլեւս չի վերաարտահանվի ԵՄ նավահանգիստներով։ Միեւնույն ժամանակ, արգելք չի սահմանվել Ռուսաստանից բուն ԵՄ երկրներ հեղուկ գազի մատակարարումների վրա։ 

Պատժամիջոցներ են սահմանվում նաեւ այսպես կոչված ռուսական ստվերային նավատորմի 27 տանկերի եւ նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են, մասնավորապես, զենքի կամ ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիզիկական անձանցից պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն երգչուհի Պոլինա Գագարինան, գործարարներ Իգոր Ալտուշկինը, Ռոման Տրոցենկոն եւ Թայմուրազ Բոլոեւը։

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրին անմիջականորեն աջակցելու պատճառով պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 61 անձ կամ ընկերություն, այդ թվում  Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ ԱՄԷ-ից գործող ընկերություններ։

Պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ Ռուսաստանի Բանկի արագ ֆինանասական հաղորդագրությունների համակարգի դեմ, որը SWIFT-ի ռուսական անալոգն է՝ նախատեսված երրորդ երկրների հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։

ԵՄ ավիաընկերություններին կարգելվի պայմանագրեր կնքել Ռուսաստանի քաղաքացիների կամ կազմակերպությունների հետ՝ չարտերային եւ մասնավոր չվերթներ իրականացնելու համար ամբողջ աշխարհում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվում երեք ոստիկան եւ մեք քաղաքացիական անձ է սպանվել փոխհրաձգության ժամանակ
հաջորդը
Ստեփանակերտում բնակվում է ավելի քան երեք հազար մարդ․ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն