• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանի առաջ կարող են փակվել ԵՄ անդամայցության դռները․ Բորել

aliq 13:32 | 24.06.2024
aliq 13:32 | 24.06.2024
Ժոզեպ Բորել

ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկում են Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հաստատման հետ։

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել էր, որ չպետք է կոնկերտ որոշումների սպասել ընթացիկ հանդիպման արդյունքով, սակայն հիշեցրել է, որ ԵՄ-ն Վրաստանի համար երակարաժամկետ հեռանկարում բավականաչափ սահմանափակող մեխանիզմներ ունի։ 

«Այսօր կոնկրետ որոշումների մի սպասեք։ Բայց կարճաժամկետ հեռանկարում կան միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել։ Օրինակ՝ դադարեցնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով ցուցաբերվող աջակցությունը, կամ դադարեցնել բարձր մակարդակի քաղաքական շփումները, կամ էլ դիտարկել կառավարությանը ուղղակիորեն ուղղվող ֆինանսական աջակցության մի մասը»,-ասել է Բորելը:

Նա նշել է, որ Եվրամիությանը անդամակցելու դռները Վրաստանի համար դեռեւս շարունակում է բաց մնալ։ 

«Բայց եթե Կառավարությունը շարունակի նույն ճանապարհը, շարունակի անել այն, ինչ անում է, այս դուռը կփակվի։ Իսկ վրաց ժողովուրդը կվճարի դրա հետեւանքները, կտուժի, եթե եվրոպական հեռանկարը կրճատվի կամ նույնիսկ չեղարկվի։ Մենք խոսում ենք լուրջ բաների մասին: Եթե ​​այսպես շարունակվի, ապա Եվրամիության դուռը բաց չի լինի»,- հավելել է Բորելը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բրյուսելը փաստաթուղթ է պատրաստել, որտեղ ներկայացվել է այն քայլերը, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել, եթե Վրաստանում քաղաքական իրավիճակը չբարելավվի։

Ըստ փաստաթղթի կարճաժամկետ միջոցառումները ներառում են․ 

  • ԵՄ-ի եւ անդամ պետությունների կողմից երկկողմ այցերի, հանդիպումների եւ բարձր մակարդակի միջոցառումների չեղարկում դադարեցնել ֆինանսական օգնությունը, որն ուղղակիորեն ձեռնտու է կառավարությանը եւ դադարեցնել նրանց ապագա ֆինանսական աջակցության մասին քննարկումները,
  • Կառավարությանը շահեկան ֆինանսական աջակցության եւ դրանց շուրջ այլ քննարկումների դադարեցում,
  • քաղաքացիական հասարակությանը եւ անկախ լրատվամիջոցներին ավելի մեծ աջակցություն ներառելու համար ֆինանսական օգնության պորտֆելի վերանայում,
  • սառեցնել 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը հատկացվել է պաշտպանության եւ անվտանգության համար եվրոպական խաղաղության քաղաքականության շրջանակներում։

Փաստաթղթի համաձայն՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում, ինչպես օրինակ «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառման» եւ «ընտրական գործընթացում էական խախտումների» դեպքում, կարող են ձեռնարկվել ավելի խիստ միջոցներ։ Այդպիսի միջոցների թվում է նաեւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների եւ դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը անդամ երկրներին, մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ ներգրավված մարմինների ու անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառում, Վրաստանի հետ քաղաքական մակարդակով երկխոսության հետագա կասեցում եւ այլն։ 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստեփանակերտում բնակվում է ավելի քան երեք հազար մարդ․ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ
հաջորդը
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն