• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն․ պատճառը ուկրաինական կողմի Սեւաստոպոլին հասցրած հրթիռային հարվածներն են

aliq 14:39 | 24.06.2024
aliq 14:39 | 24.06.2024
Russia Ministry of Foreign Affairs

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն ուկրաինական բանակի կողմից Սեւաստոպոլին հասցրած հրթիռային հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։

Հաղորդագրության տեքստում նշվում է, որ «կատարվել է դիվանագիտական դեմարշ՝ կապված Վաշինգտոնի կողմից հովանավորվող եւ զինվող Կիեւի ռեժիմի նոր արյունալի հանցագործության հետ»։

«Ընդգծվել է, որ այս վայրագության համար ԱՄՆ-ն Կիեւի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ եւ փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունները, այդ թվում կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնք օգտագործվում են Սեւաստոպոլի բնակիչների դեմ, որոնց թիրախներին ուղեկցումը եւ թռիչքային հանձնարարականի ներդրումը իրականացնում են ամերիկացի մասնագետները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է «Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին մինչեւ վերջին ուկրաինացին ռազմական գործողությունների  շարունակումը խրախուսելու համար», որի օրինակնէ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի,  ռազմական նպատակներով ռուսական տարածքում ամերիկյան զենք օգտագործելու թույլատրելիությունը։ 

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ սպառնացել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները «անպատիժ չեն մնա», եւ «անպայման կհետեւեն պատասխան քայլեր»։

Նշենք, որ հունիսի 23-ին Սեւաստոպոլը հրթիռակոծության էր ենթարկվել։ Ռուսաստանը հարձակման համար մեղադրել էր Ուկրաինայի զինված ուժերին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է «կասետային մարտագլխիկներով հագեցած ամերիկյան ATACMS հրթիռներով»։ Զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 150 մարդ վիրավորվել է։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Ուկրաինայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել Սեւաստոպոլի հրթիռային հարվածը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
հաջորդը
ԵՄ-ն հրապարակել է ՌԴ դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի թիրախների ցանկը․ նրանց շարքում են Արամ Գաբրիելյանովը, երգիչ Շամանը եւ Կադիրովի մայրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն