• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոր Կալեդոնիայում վերսկսվել են Ֆրանսիայից անկախություն պահանջողների բողոքի ակցիաները

aliq 16:57 | 24.06.2024
aliq 16:57 | 24.06.2024

Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ցույցերը իրենց առաջնորդի ձերբակալությունից եւ Ֆրանսիա տեղափոխելուց հետո: Այս մասին գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների իշխանությունները հունիսի 24-ին կրկին հայտարարել են փակված ճանապրհների, շինությունների եւ մեքենաների հրկիզման մասին։ 

Շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Նոր Կալեդոնիայից վտարվել էր անկախության քարզչությամբ եւ անկարգությունների համակարգումով զբաղվող «Դաշտային գործողությունների համակարգման բջջի» ղեկավար Քրիստիան Տենը։ Նա նախորդ շաբաթ ձերբակալվել էր անօրինական ցույցեր կազմակերպելու եւ բռնություններ հրահրելու համար։ Բացի Տենից Ֆրանսիա են տեղափոխվել նաեւ նրա վեց համախոհները։ 

Դատական գործընթացից հետո Տենը եւ կողմնակիցները իրենց պատիժը կկրեն ֆրանսիական բանտերում, որը նրանց հարազատների ու այլ համակիրների համար անսպասելի որոշում է եղել։

Բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում սկսվել էին մայիսին՝ ի պատասխան ֆրանսիացի պատգամավորների՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկին, որը թույլատրելու էր տասը տարուց ավելի կղզեխմբում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու քվեարկել տեղական ընտրություններին:

Փոփոխությունների հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանք էլ ավելի կմարգինալացնեն տեղաբնիկ բնակչությանը՝ Կանակներին, որոնք կազմում են Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40%-ը, եւ որ արդյուքնում կշահեն ֆրանսիամետ քաղաքական գործիչներն ու վերաբնակները։ 

Բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների ու բախումների հավատարիմների ու Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների միջեւ։ 

Ֆրանսիայի ղեկավարությունը բողոի ակցիաների ու անկարգությունների աջակցության համար ուղիղ մեղադրել էր Ադրբեջանին։ 

Բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն  այցելելց Նոր Կալեդոնիա։ Նա այդ ժամանակ նաեւ հանդիպել էր Տենի հետ։ 

Ավելի քան մեկ ամիս տեւած բողոքի ցույցերից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչները հայտարարեցին, որ տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է եւ նամակ ուղարկեցին Մակրոնին՝ խնդրելով իր վերահսկողության տակ պահել կղզին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը կաջակցի Ռուսաստանին, եթե վերջինս օգնություն խնդրի Դաղստանի ահաբեկչություններից հետո․ Տասմագամբետով
հաջորդը
Գազայում ինտենսիվ մարտերի փուլը ավարտվել է, բայց դա պատերազմի ավարտ չէ․ Նեթանյահու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն