• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գազայում ինտենսիվ մարտերի փուլը ավարտվել է, բայց դա պատերազմի ավարտ չէ․ Նեթանյահու

aliq 18:16 | 24.06.2024
aliq 18:16 | 24.06.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում մարտերի ինտենսիվ փուլը գրեթե ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ պատերազմը մոտենում է ավարտին։ 

Նրա խոսքով՝ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի հեռացվել իշխանությունից։

Նա հավելել է, որ իսրայելական զինվորականները շուտով կկարողանան զորքերը տեղափոխել Լիբանանի հետ սահման, որտեղ ավելի հաճախակի են դարձել փոխհրաձգություններն ու հրետակոծությունները Իրանի կողմից հովանավորվող ​​շիայական քաղաքական ու ռազմական կառույց «Հեզբոլլահի»  հետ։ 

Նեթանյահուն իր խոսքում կրկին մերժել է այն գաղափարը, որ Հորդանան գետի Արեւմտյան ափը վերահսկող Պաղեստինի ազգային վարչակազմը պատերազմի ավարտից հետո պետք է ստանձնի Գազայի հատվածի վրա վերահսկողությունն ու պատասխանատվությունը ՀԱՄԱՍ-ի փոխարեն:

Ըստ Իսրայելի վարչապետի պատերազմի գլխավոր նպատակները շարունակում են նույնը մնալ։ Դրանք ենթադրում են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածի ապառազմականացում եւ  այնտեղ քաղաքացիական վարչակազմի ստեղծում՝ տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։

«Ես կարծում եմ, որ սա հետագա առաջընթացի ճիշտ ուղին է», — ասել է վարչապետը իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ես ձեզ կասեմ այն, ինչ ես պատրաստ չեմ անել։ Ես պատրաստ չեմ այնտեղ ստեղծել պաղեստինյան պետություն եւ այն հանձնել Պաղեստինի ղեկավարությանը։ Սա մի բան է, որը ես հաստատ պատրաստ չեմ անել»․-հավելել է Նեթանյահուն:

Ռաֆահի բնակիչները նշում են, որ քաղաքում ավելի հաճախակի են դարձել զինված բախումները իսրայելական բանակի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։ Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ իսրայելական ավիահարվածների հետեւանքվ սպանվել է Գազայի առողջապահության նախարարության շտապ օգնության ծառայությունների տնօրենը։ Եւս մեկ հարված հասցվել է օգնության բաշխման կենտրոնին՝ իսրայելական հրամանատարությունը հայտնել է, որ այն օգտագործել են ՀԱՄԱՍ-ի մարտիկները։ 

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթվա սկզբին  տարբեր հանդիպումներ կանցկացնի Վաշինգտոնում, որտեղ կքննարկի ոչ միայն Գազայում շարունակվող պատերազմը, այլեւ «Հեզբոլլահի» հետ լարվածության սրումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր Կալեդոնիայում վերսկսվել են Ֆրանսիայից անկախություն պահանջողների բողոքի ակցիաները
հաջորդը
Անձրեւներն առատ են, հողը՝ չոր. ինչո՞ւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն