• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ազատ է արձակվել Ջուլիան Ասանժը՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամնետի հետ համաձայնության գալուց հետո

aliq 11:07 | 25.06.2024
aliq 11:07 | 25.06.2024
Julian Assange
լուս․ Կ․ Վալինյո

Ջուլիան Ասանժը լքել է Լոնդոնի «Բելմարշ» բանտը, որտեղ նա գտնվում էր 2019 թվականից։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է WikiLeaks-ի X-ի էջում՝ հունիսի 25-ի գիշերը։ 

Գրավի դիմաց WikiLeaks-ի 52-ամյա հիմնադրի ազատ արձակման մասին որոշում կայացրել էլ Լոնդոնի Գերագույն դատարանը։ 

Բանտից Ասանժը ուղեւորվել է Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայան, որտեղ նստել է ինքնաթիռ եւ մեկնել Ավստրալիա՝ այցելելու իր ընտանիքին (Ասանժը Ավստրալիայի քաղաքացի է):  

Ասանժը ազատ է արձակվել հենց բանտից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամնետի հետ համաձայնության գալուց հետո, որը Մեծ Բրիտանիայից պահանջում էր արտահանձնել նրան։ Համաձայնության շուրջ գործարքը դեռեւս պաշտոնապես ավարտված չէ։  

Ինչպես գրում է The New York Times-ը Ասանժը, բրիտանական բանտից ազատվելու դիմաց, համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել առաջադրված 17 կետերից բաղկացած մեղադրանքներից մեկով, որը վերբերվում է ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկությունների ապօրինի ձեռքբերմանը եւ հրապարակմանը։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն, որոնք մեջբերում է The New York Times-ը, Ասանժը կներկայանա ամերիկյան դատարան՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ԱՄՆ տարածքներից մեկում՝ Հյուսիսային Մարիանյան կղզիների մայրաքաղաք Սայպանում։ ԱՄՆ իրավապհ մարմինների անանանուն աղբյուրներից մեկի խոսքով Ասանժը այնտեղ ամենայն հավանականությամբ կդատապարտվի հինգ տարվա ազատազրկման, որն արդեն կրել է Մեծ Բրիտանիայում։ 

Ասանժը Սայպանի դատարան պետք է ներկայանա հունիսի 26-ին։ «Գործի ավարտից հետո», ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նա կկարողանա մեկնել Ավստրալիա:

Ջուլիան Ասանժը WikiLeaks կազմակերպության հիմնադիրն է, որը մասնագիտացած է գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ։ WikiLeaks-ը հրապարակել է դիվանագիտական ​​հեռագրեր ամերիկյան դեսպանատներից, փաստաթղթեր Իրաքում եւ Աֆղանստանում այդ ժամանակ ընթացած պատերազմների մասին, ներառյալ Բաղդադում ավիահարվածի տեսանյութը, որը սպանել է լրագրողների եւ խաղաղ բնակիչների։ Բացի այս, 2016 թվականին ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպությունը հրապարակել էր Դեմոկրատական ​​կուսակցության նամակագրությունները։ 

ԱՄՆ-ում Ասանժը մեղադրվում է ապօրինի կերպով գաղտնի տեղեկություններ ստանալու եւ հրապարակելու մեջ (17 կետ, յուրաքանչյուրի համար մինչեւ 10 տարվա ազատազրկում), ինչպես նաեւ համակարգչային հաքերային հարձակումներ կատարելու դավադրության մեջ (մինչեւ հինգ տարի ազատազրկում):

Ընդհանուր առմամբ Ասանժին սպառնում է մինչեւ 175 տարվա ազատազրկում։ Ասանժի կողմնակիցները նրա հետապնդումն անվանում են քաղաքական։

Ջուլիան Ասանժը սկսած 2012 թվականից 7 տարի շարունակ թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Էկվադորը Ասանժին փախստականի կարգավիճակ էր շնորհել Շվեդիայում իբր սեռական բռնության մեղադրանքներից հետո: Էկվադորը նրան քաղաքացիություն էր շնորհել 2017 թվականին, բայց հետո նրան զրկել էր ինչպես քաղաքացիությունից, այնպես էլ փախստականի կարգավիճակից։ 2019 թվականին բրիտանական ոստիկանությունը Միացյալ Նահանգների խնդրանքով ձերբակալել է Ասանժին։ 2022 թվականին Մեծ Բրիտանիայի դատարանը որոշել էր, որ նա կարող է արտահանձնվել Միացյալ Նահանգներին, իսկ 2024 թվականի մայիսին դատարանը Ասանժին թույլատրել է վիճարկել այդ որոշումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին հայտարարել է ուկրաինական բանակի բարձր հրամանատարության կազմում նոր կադրային փոփոխությունների մասին
հաջորդը
ԵՄ-ն Կիեւին կփոխանցի ռուսական սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի շահույթ․ Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն