• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփին է ներկայացվել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ծրագիր․ Reuters

aliq 13:30 | 25.06.2024
aliq 13:30 | 25.06.2024
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ եւ առաջիկա նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին իր երկու առանցքային խորհրդականները ներկայացրել են Ուկրաինաում ընթացող պատերազմը դադարեցնելու ծրագիր, որը գործնական հիմքերի վրա կարող է դրվել ընտրություններում հաղթելու դեպքում։

Ինչպես գրում է Reuters-ը ծրագրի կետերից մեկի համաձայն Սպիտակ տունը Կիեւին նախազգուշացում կուղղի առ այն, որ Ուկրաինան կշարունակի ստանալ ԱՄՆ ռազմական օգնությունը միայն այն դեպքում, եթե խաղաղության բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն նախազգուշացում կուղղի նաեւ Մոսկվային, որ Կիեւի հետ բանակցություններից ցանկացած հրաժարում կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության ավելացմանը, գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության խորհրդականներից մեկը՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը։

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարներին՝ 2017-ից 2021 թվականներին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը ղեկավարած գեներալ Քելոգի եւ Ֆրեդ Ֆլեյցի մշակված պլանի համաձայն, ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում կարեւոր կլինի Ռուսաստանին եւ Ուկրաինային արագ բանակցությունների սեղանի շուրջ բերելը եւ հաստատված ռազմաճակատի գծի հիման վրա զինադադարի կնքումը:

Թրամփին արդեն ներկայացվել է ծրագիրը, որի շուրջ, Ֆլեյցի խոսքերով, նախկին նախագահը դրական է արձագանքել։ «Ես չեմ ասում, որ նա համաձայն էր դրա կամ դրանում առկա յուրաքանչյուր տողի հետ, բայց մենք ուրախ էինք, որ նման արձագանք ստացանք»,-ասել է նա։

Սակայն Թրամփի խոսնակ Սթիվեն Չունգն ընդգծել է, որ պաշտոնական կարող են համարվել միայն Թրամփի կամ նրա նախընտրական արշավի լիազորված անդամների հայտարարությունները։

Նման առաջարկը կնշանակի կտրուկ փոփոխություն ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ Ուկրաինային աջակցելու հարցում եւ կհանդիպի ինչպես Կիեւի եվրոպացի դաշնակիցների, այնպես էլ Հանրապետական ​​կուսակցության շրջանակներում Ուկրաինային շարունակվող ռազմական օգնության կողմնակիցների հակազդեցությանը, նշում է Reuters-ը։

Նախագահի հանրապետական ​​թեկնածուն բազմիցս է հայտարարել, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում 24 ժամում կավարտի Ուկրաինայի պատերազմը, սակայն թե ինչպես է պատրաստվում դա անել, դեռեւս որեւէ մանրամս չի ներկայացրել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի վեց ընդդիմադիր կուսակցություններ ընտրությունների նախաշեմին ստորագրել են «Միասնության հռչակագիր»
հաջորդը
Իսրայելի Գերագույն դատարանի որոշմամբ բանակում կծառայեն նաեւ ուլտրաօրթոդոքս հրեաները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն