• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի Գերագույն դատարանի որոշմամբ բանակում կծառայեն նաեւ ուլտրաօրթոդոքս հրեաները

aliq 14:03 | 25.06.2024
aliq 14:03 | 25.06.2024
Իսրայելի բանակը

Իսրայելի Գերագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ յեշիվայի (հրեական կրոնական դպրոցների) աշակերտները պետք է զորակոչվեն զինված ուժեր նույն հիմունքներով, ինչ բոլոր մյուս քաղաքացիները: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Ռադիո «Kan»-ի փոխանցմամբ երկրի Գերգույն դատարանի ինը ներկայացուցիչները միաձայն եկել են այն եզրակացությանը, որ ներկայումս Իսրայելում իրավական հիմք չկա յեշիվայի ուսանողներին զինծառայությունից տարկետում տրամադրելու համար, եւ որ բացակայում է նաեւ սովորական ուսանողների եւ յեշիվայի ուսանողների միջեւ տարբերակումներ դնելու հիմքերը, որից ելնելով էլ ընդգծվել է, որ բոլորը պետք է զորակոչվեն: Բացի այդ, դատարանն արգելել է նաեւ ֆինանսավորել բոլոր այն յեշիվաներին, որոնց ուսանողները կհրաժարվեն զինվորական ծառայությունից։

Մինչ այժմ ուլտրաօրթոդոքս հրեաները գործնականում ազատված էին զինվորական ծառայությունից: Պատերազմի պայմաններում այս բացառությունը հասարակության մեջ բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները սկսել էին ավելի հաճախ հանդես գալիս ուլտրաօրթոդոքսներին բանակ զորակոչելու օգտին:

Փետրվարին այս միջոցառմանն աջակցել էր նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

Նշվում է, որ Գերագույն դատարանը նաեւ հայտարարել է, որ այս կատեգորիայի բնակչության համար ծառայությունից տարկետման իրավունք երաշխավորող օրենքը սպառվել է մեկ տարի առաջ, որից հետո ուղղափառների ծառայությունից ազատումը երկարացվել է կառավարության որոշմամբ, որի դեմ էլ քաղաքացիական կազմակերպությունների կողմից հայցեր են ներկայացվել։

Ըստ The Times of Israel-ի, ներկայումս երկրում կա մոտ 67 հազար բանակ զորակոչի ենթակա ուղղափառ հրեա։ Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից հետո համայնքի սակավաթիվ ներկայացուցիչներ համալրեցին Իսրայելի պաշտպանության բանակի շարքերը՝ կամավոր զինվորագրման միջոցով։ Ըստ The Times of Israel-ի՝ Գերագույն դատարանի նման որոշումը կարող է լուրջ քաղաքական եւ սոցիալական հետեւանքներ ունենալ՝ հաշվի առնելով, որ իշխող կոալիցիայում ընդգրկված են ուլտրաօրթոդոքս կուսակցություններ, որոնք մինչեւ վերջերս փորձում էին հասնել համայնքի ներկայացուցիչների զորակոչի չենթարկվելու իրավունքի օրենսդրական ամրագրմանը՝ այս հարցում աջակցություն ունենալով վարչապետ Բենիամին Նեթանյահուից։

Ուկտրաօրթոդոքս հրեաները (հարեդիմ) կազմում են Իսրայելի բնակչության մոտ 13,5%-ը (1,28 միլիոնը՝ 9,45 մլն ընդհանուր բնակչություն ունեցող երկրում): Սա իսրայելական հասարակության ամենաարագ աճող մասն է՝ պայմանավորված բարձր ծնելիությամբ։ Ըստ կանխատեսումների, տասնամյակի վերջում հարեդիմն արդեն կկազմի երկրի բնակչության 16%-ը։ Որպես կանոն, նրանք չեն ծառայում բանակում, ինչը պարտադիր է իսրայելցիների մեծ մասի համար, չեն աշխատում եւ իրենց կյանքը նվիրում են սուրբ գրությունների եւ աղոթքների ուսումնասիրությանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփին է ներկայացվել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ծրագիր․ Reuters
հաջորդը
Հունիսի 25-ին Լյուքսեմբուգում կմեկնարկեն ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն