• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի ճակատային Պոկրովսկ քաղաք

aliq 16:32 | 26.06.2024
aliq 16:32 | 26.06.2024
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի ճակատային Պոկրովսկ քաղաք, որի ուղղությամբ ռուսական բանակը փորձում է զարգացնել հարձակումը։

Ինչպես անձամբ է Զելենսկին հայտնել սոցցանցերում, չորեքշաբթի օրը Դոնեցկի մարզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու եւ միացյալ ուժերի նոր հրամանատար, գեներալ Անդրեյ Գնատովի հետ, ում ներկայացրել է Դոնբասում ներկայումս պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ազատել է գեներալ Յուրի Սոդոլին միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնից՝ նրա հասցեին, մասնավորապես, «Ազով» ազգային գվարդիայի բրիգադի շտաբի պետ Բոհդան Կրոտեւիչի հնչեցրած քննադատությունից հետո։

Զելենսկին նաեւ ասել է, որ հանդիպում է անցկացրել Դոնեցկի շրջանի ուկրաինական վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչների անվտանգության եւ կենսաապահովման հարցերի շուրջ։

Պատերազմի ընթացքում Զելենսկին բազմիցս մեկնել է առաջնագծին մոտ գտնվող տարածքներ, մասնավորապես, նա մեկից ավելի անգամ այցելել է Խերսոն, Խարկով եւ Խարկովի մարզի այլ բնակավայրեր, ինչպես նաեւ այցելել է Բախմուտ եւ Ավդիիվկա, որոնք հետագայում գրավվել են ռուսական զորքերի կողմից:

Պոկրովսկը (սովետական ​​անվանումը՝ Կրասնոարմեյսկ) կարեւոր տրանսպորտային հանգույց է Դոնեցկի մարզի արեւմուտքում։ Ուկրաինացի զինվորականները բազմիցս նշել են, որ ռազմաճակատում ամենածանր մարտերն ընթանում են Պոկրովսկի ուղղությամբ։

Ռուսական զորքերը վերջին ամիսներին Ավդեեւկայի արեւմուտքից սկսել են առաջ շարժվել դեպի Պոկրովսկ, եւ դատելով բաց աղբյուրներից, նրանց հաջողվել է մոտ 5-10 կիլոմետր առաջխաղացում ապահովել այս ուղղությամբ։ Բուն քաղաքին սակայն մոտենալ նրանց չի հաջողվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ալեն Սիմոնյանը լիտվացի գործընկերոջ աջակցությունն է խնդրել
հաջորդը
Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն