• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բալթյան երկրները եւ Լեհաստանը ԵՄ-ին կոչ են արել պաշտպանական գիծ կառուցել ՌԴ-ի եւ Բելառուսի հետ սահմաններին

aliq 11:27 | 27.06.2024
aliq 11:27 | 27.06.2024
Belarus-Poland border

Լեհաստանը, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան կոչ են արել Եվրամիությանը պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի երկայնքով։ Առաջարկի նպատակը Մոսկվայի ռազմական սպառնալիքներից եւ այլ վնասակար գործողություններից ԵՄ-ն պաշտպանելն է, գրում է Reuters-ը։ 

«Ռուսաստանի եւ Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանի երկայնքով պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի կառուցումը կլուծի ԵՄ-ն ռազմական եւ հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու սուր եւ հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է այս երկրների ղեկավարների նամակում, որի հետ ծանոթացել է գործակալությունը։ 

Առաջարկը կքննարկվի հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Հիբրիդային սպառնալիքները վերաբերում են ռազմական եւ ոչ ռազմական, ինչպես նաեւ գաղտնի եւ բացահայտ միջոցների համակցմանը, ներառյալ ապատեղեկատվությունը, կիբեր հարձակումները, տնտեսական ճնշումը եւ միգրանտների տեղափոխումը ԵՄ երկրների հետ սահմաննային շրջաններ:

Որոշ եվրոպացի դիվանագետներ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ 700 կիլոմետրանոց սահմանի երկայնքով նման պաշտպանական գծի կառուցման արժեքը գնահատել են մոտ 2,5 միլիարդ եվրո (2,67 միլիարդ դոլար):

ԵՄ-ի արեւելյան սահմանին ցամաքային պաշտպանության գիծ ստեղծելու կոչը հետեւում է Հունաստանի եւ Լեհաստանի նախաձեռնությանը, որի համաձայն առաջարկվում է  ԵՄ-ի երկների հակաօդային պաշտպանության առաձին համակարգերի համատեղմամբ  ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ՝ Իսրայելի «Երկաթե գմբեթի» օրինակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում մի շարք հարցեր լուծեու համար․ Միլլեր
հաջորդը
Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն