• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը պատրաստ է մեկ ամսում ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Միրզոյան

aliq 14:05 | 27.06.2024
aliq 14:05 | 27.06.2024
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է մեկ ամսում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այս մասին Տալլինում՝ Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա մենք շարունակում ենք բանակցային գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը գրեթե պատրաստ է։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը եւ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը եւ հավելել․ «Չեմ կարող ասել, որ տեսնում ենք ադրբեջանական պատրաստակամությունը՝ մեկ ամսվա ընթացքում փաստաթուղթը ստորագրելու համար»։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երեւանը ստացել է խաղաղության համաձայնագրի ադրբեջանական կողմի թվով 10-րդ տարբերակը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ չի կարող ասել, որ կողմերը մոտեցել են համաձայնագրի ստորագրմանը։

Չնայած Հայաստանից բազմիցս են հնչում մեկ ամսում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատրաստակամության մասին հայտարարություններ, այնուամենայնիվ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում։ Որպես հիմնական խոչնդոտ համաձայնագրի ստորագրման համար Բաքուն նշում է Հայաստանի սահմանադրությունը, որտեղ ադրբեջանական կողմի պնդմամբ տարածքային հավակնություններ կան ուղղված Ադրբեջանի դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ դիտորդները ընդունել են ԵԽ ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը
հաջորդը
Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել Եվրամիության մաս․ Ալեն Սիմոնյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն