• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

aliq 10:08 | 28.06.2024
aliq 10:08 | 28.06.2024
Iran flag

Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են երկրի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության ընտրատեղամասերը։ Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտնել է, որ ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարաձգել դրանց աշխատանքը։

IRIB հեռուստաալիքն էլ հայտնում է, որ ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեներին քվեարկել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Ընտրությունների օրը ուրախության եւ երջանկության օր է մեզ՝ իրանցիներիս համար, մասնակցության կրկնապատկումը՝ անհրաժեշտություն է Իսլամական Հանրապետության համար։ Մենք կոչ ենք անում բոլորին լրջորեն վերաբերվել քվեարկության հարցին եւ մասնակցել այս կարեւոր քաղաքական իրադարձությանը»,-հայտարարել է Խամենեին։ 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «Իսլամական հանրապետության հզորությունը, նրա արժանապատվությունն ու պատիվը» կախված են քվեարկությանը իրանցիների մասնակցությունից։

Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդին էլ հայտարարել է որ ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության խնդրին։ Նրա խոսքերով ընտրատեղամասերում կարգուկանոնը ապահովելու համար ներգրավված են մոտ 180 հազար իրավապահներ։ 

Իրանում նախագահական ընտրությունների անցկացման մասին որոշումը կայացվել է մայիսի 19-ին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ իր ուղեկիցների ուղղաթիռի կործանումից հետո։ 

Չնայած  Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ի սկզբանե հաստատել էր վեց քաղաքական գործիչների մասնակցությունը, այնուամենայնիվ նախագահական մրցավազքում մասնակցում են չորս թեկնածուներ։ Փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմիից հետո, ով հունիսի 26-ին հայտարարեց իր թեկնածությունը հօգուտ պահպանողականների հանելու մասին, հունիսի 27-ի նման որոշման մասին հայտարարեց նաեւ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։ Նա հանդես է եկել ի պահպանողական թեւի երկու հիմնական թեկնածուներ՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ հանրապետության Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլի պաշտպանության օգտին։ Նրանցից բացի, մրցավազքում ընդգրկված են ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների պահպանողական նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադին եւ բարեփոխականների ճամբարի միակ թեկնածու՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չնայած լավատեսության առիթ տվող զարգացումներին, բեկումնային կետից հեռու ենք
հաջորդը
Թրամփը նախագահ Բայդենի հետ դեբատների ժամանակ անընդունելի է անվանել Պուտինի խաղաղության առաջարկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն