• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը նախագահ Բայդենի հետ դեբատների ժամանակ անընդունելի է անվանել Պուտինի խաղաղության առաջարկը

aliq 10:48 | 28.06.2024
aliq 10:48 | 28.06.2024
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ, որը կազմակերպել էր CNN-ը, «անընդունելի» է անվանել Ուկրաինայում խաղաղության հաստատման պայմանները, որոնք առաջադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Բանավեճի հաղորդավարը Թրամփին հարցրել է, թե արդյո՞ք իր համար ընդունելի են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները։ «Ոչ, դրանք անընդունելի են», — ի պատասխան ասել է Թրամփը: 

«Եթե այս պատերազմում առաջնորդ ունենայինք․․․ Նա [Բայդենը] բոլորին միայնակ է թողել։ Նա Ուկրաինային տրամադրել է 200 միլիարդ դոլար կամ դրանից ավելին։ Դա մեծ գումար է: Չեմ կարծում, որ դրա նման եւրբեւէ, ինչ որ բան եղել է»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն չպետք է այդքան գումար ծախսեր այս պատերազմի վրա, քանի որ այն ի սկզբանե չպետք է սկսվեր։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, «ամեն անգամ» ժամանելով ԱՄՆ խլել է 60 միլիարդ դոլար՝ նրան անվանելով «ամենամեծ վաճավռող»։ 

«Բայց ես չեմ քննադատում նրան, ես ոչինչ չեմ քննադատում», — ավելացրել է Թրամփը՝ ասելով, որ ընտրվելու դեպքում Պուտինի եւ Զելենսկու միջեւ հակամարտությունը լուծելու ուղիներ կփնտրի մինչ պաշտոնը ստանձնելը։

Իր ելույթում ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ ԱՄՆ զինվորականները Բայդենին «տանել չեն կարողանում»  մի շարք պատճառներով, այդ թվում՝ 2021 թվականին Աֆղանստանից զորքերի անհաջող դուրսբերման։ Նա իրադարձությունը անվանել է «երկրի պատմության մեջ ամենամոթալի պահը» եւ հայտարարել, որ հենց այդ ժամանակ ԱՄՆ-ի անգործունակությունն է, ի թիվս այլ բաների, Ռուսաստանին դրդել ներխուժել Ուկրաինա։ 

«Ես երբեք այսքան անհեթեթություն չեմ լսել իմ կյանքում», — ի պատասխան ասել է Բայդենը, երբ նրան խոսք են տվել: 

Հունիսի 14-ին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովից մեկ օր առաջ, Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ արտգործնախարարությունում, հանդես էր եկել, իր բնութագրմամբ, «եւս մեկ հստակ, իրական խաղաղության առաջարկով»։ Նա մասնավորապես առաջարկել Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի վարչական սահմաններից դուրս բերվեն ուկրաինական զորքերը, իսկ Կիեւը երաշխավորի, որ Որկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ 

Վլադիմիր Զելենսկին Պուտինի «խաղաղության առաջարկը» անվանել էր «վերջնագիր, որին չի կարելի վստահել»։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն էլ  հայտարարել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից, իսկ Պուտինի առաջարկը «բարի կամքի դրսեւորում չէ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
հաջորդը
Եվրոպական խորհուրդը հաստատել է Եվրամիության նոր ղեկավարների թեկնածությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն