• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Դեղձն իրացնելը մեծ խնդիր է դարձել գյուղացու համար

Հասմիկ Բալեյան 15:30 | 03.08.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 03.08.2024

«Դեղձն այս տարի դժվարությամբ ենք իրացնում։ Մեծածախ վաճառքի գինը 200 դրամ է։ Իսկ Արենիի շուկայում հատընտիր, մեծ դեղձը վաճառում եմ 400-500 դրամով, բայց, բնականաբար, ոչ մեծ ծավալով (օրական մոտ 20 կգ)։ Շատ բերք ունեցողները չեն կարող շուկայում կանգնելով՝ ամբողջն իրացնել»,- պատմում է Վայոց ձորի մարզի Արենիի բնակիչ Հասմիկ Առաքելյանը։

Նախորդ տարիներին բազմաթիվ գնորդներ բեռնատարներով գալիս, գնում էին բերքը, իսկ հիմա մի քանի փոքր բեռնատար կա գյուղում, մթերման գինն էլ ցածր է։ 200 դրամով վաճառվող դերձը պետք է բարձրորակ լինի․ եթե պտուղը փոքր է, չի վաճառվում, ուստի գյուղացիներն այն իրացնելու ելք են գտել։ Դեղձը տանում են Գորիս, լոբիով փոխանակում։ Գեղարքունիքի գյուղերում արենցիները դեղձի մի մասը կանխիկ գումարով են վաճառվում, մյուս մասն էլ ապրանքափոխանակություն անում․ հիմա պտուղը տալիս են, իսկ աշնանը կարտոֆիլ կվերցնեն։ Ընդ որում, այս տարի Արենիում բերքն առատ չի եղել։

Քանի որ այս տարի տեղումնառատ էր, սնկային հիվանդությունները շատ էին, ֆերմերներն այգիներն ավելի շատ են բուժել, հետեւապես բերքի ինքնարժեքը բարձր է։ 200 դրամով վաճառելու դեպքում գյուղացին շատ փոքր շահույթ կունենա։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրում ապրող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքը եւս նման խնդիր ունի։ Բերքի մի մասը թափվել է ծառերի տակ, մյուս մասը (330 կգ) 40 դրամով հանձնել են պահածոների գործարան։

«Նախորդ տարի գնորդները բեռնատարներով եկան, դեղձը 170 դրամով գնեցին, իսկ այս տարի այնքան էժան ենք վաճառել, որ շահույթ չենք ունեցել: Փաստացի բերքն իրացրել ենք ինքնարժեքից ավելի էժան»,- պատմում է Գոհար Հովհաննիսյանը։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական ղեկավար Պետիկ Հակոբյանն էլ նշում է՝ իրենց գյուղում բեռնատարներ կան, որոնք դեղձ են ընդունում 150-200 դրամով։

«Ենթադրում եմ՝ բերքառատության պատճառով է բերքի գինն այսքան էժան։ Նախորդ տարիներին դեղձը վաճառվում էր 300-350 դրամով»,- պատմում է Պետիկ Հակոբյանը։

Հարություն ՄնացականյանԳյուղատնտես Հարություն Մնացականյանն ասում է՝ դեղձի գինը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայկական 16 ընկերության արգելել է միրգ-բանջարեղեն արտահանել ռուսական շուկա, քանի որ պտուղ-բանջարեղենի մեջ արգելած նյութեր էին հայտնաբերվել։

Գյուղատնտեսը հիշեցնում է՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն այս արգելքից մեկ ամիս առաջ հայկական կողմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ), տեղեկացրել էր խնդրի մասին ու հորդորել ծառայողական քննություն նշանակել, ապա տեղեկացնել վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու ուղղությամբ արված աշխատանքների մասին։ Սակայն, այս նախազգուշացումից հետո ՍԱՏՄ-ն համապատասխան աշխատանքներ չի կատարել, քայլեր չի ձեռնարկել, որ վտանգավոր նյութեր պարունակող պտուղ-բանջարեղեն չարտահանվեր։

Դեղձն արագ փչացող պտուղ է եւ այս արգելքից հետո արտահանող փոքր ընկերություններից կամ անհատներից շատերը չեն համարձակվում բերքը Ռուսաստան արտահանել՝ ենթադրելով, որ, գուցե, Լարսի անցակետում երկար սպասելով՝ ստուգումներից հետո իրենց բերքի մեջ էլ արգելված նյութեր հայտնաբերվեն։ Իսկ այդ պարագայում մինչեւ ապրանքը վերադարձնեն Հայաստան՝ փորձելով այն գոնե տեղական շուկայում իրացնել, մեծ մասը փչացած կլինի։

«Դեղձն այսօր շատ էժան գնով է վաճառվում, ավելին՝ հնարավոր է առաջիկա օրերին էլի՛ գնանկում լինի։ Սա կարող է գյուղատնտեսական ոլորտի վրա ծանր հետեւանքներ թողնել։ Չի բացառվում, որ շատ գյուղացիներ կտրեն դեղձենիները։ Նման ցավալի իրավիճակ եղավ տարիներ առաջ, երբ խաղողը չէր մթերվում, եւ շատերը հատեցին խաղողի որթերը։ Այս ծանր իրավիճակը ստեղծել է մեր երկրի՝ համապատասխան կոռույցների ոչ պատշաճ աշխատանքի հետեւանքով»,- եզրափակում է գյուղատնտեսը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը ասում է եկեք Ռուսաստանին եւ Իրանին դուրս մղենք, եւ միջանցքը կլինի Կենտրոնական Ասիայի հետ կապող
հաջորդը
Լուծումները պետք է լինեն քաղաքական, ոչ թե արդար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն