• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ուրախացողները գյումրեցինե՞րն են, թե՞ զբոսաշրջիկները

Աննման Մինասյան 15:30 | 05.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 05.08.2024
«Ֆեստիվառ»

Վերջին օրերին Գյումրիում իրար հետեւից մեծամասշտաբ միջոցառումներ են լինում. տոնակատարություններ, փառատոներ, ժողովրդա-ծիսական ուրախ հանդեսներ:

Քաղաքում զբոսաշրջիկների պակաս չկա, բարձր տրամադրության՝ նույնպես:

Միայն 83 միլիոն դրամ ծախսվել է Գյումրիում տեղի ունեցած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի համար: Ծրագիրը համատեղ իրականացրել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը:

Լիլիթ ԹովմասյանԳյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի տվյալներով միայն Ֆեստիվառին եւ դրա հաջորդ օրը «Գյումրու օր» տոնակատարությանը մասնակցել են 50 հազար մարդ: Թովմասյանն ասում է՝ Գյումրիում զբոսաշրջության հիմնական ուղղությունը մշակութային է, հետեւաբար այդօրինակ միջոցառումներն են ապահովելու քաղաքի զբոսաշրջային հոսքերը:

Վարդան ՍրտաշյանԳործարար Վարդան Սրտաշյանը միայն միջոցառումներին զարկ տալու եւ տուրիստների թվով ուրախանալու մեծ առիթ չի տեսնում: Փաստում է, որ, թեեւ քաղաքում ֆեստիվառին ասեղ գցելու տեղ չկար, այնուամենայնիվ, տուրիստների թվի նվազում կա: Իր խոսքը հռետեսական որակողներին հակադարձում է, խորհուրդ տալիս ոչ թե աչքի տեսածով, այլեւ փաստով առաջնորդվել: «Հարկային մուտք ու ելքի վիճակագրույունը նայեք: Ինձ համար զբոսաշրջության թվի աճի ցուցիչ է, երբ հարկերն ավելանում են: Անձամբ ես, այս տարի ավելի քիչ եմ գումար վճարել պետբյուջե»:

Գործարարն ասում է, որ միջոցառումնեը կարճաժամկետ, մեկանգամյան մուտք են ապահովում: Պատկան մարմիններին խորհուրդ է տալիս հեռուն գնացող ծրագրեր անել: «Ենթակառուցվածքները զարգացնել է պետք: Քաղաք բերող ճանապարհի, օդանավակայանի, տաքսիների անկանոն վիճակի մասին միշտ ենք խոսում, բայց սառույցը չի հալվում»:

Կարեն ԲադիշյանՇՄ զարգացման ծրագրերի մշակման եվ իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը գործարարների շահույթի նվազումը կապում է ոչ թե զբոսաշրջիկների թվի նվազման, այլեւ ծառայություններ առաջարկողների թվի ավելացման հետ:

Ասում է՝ ոլորտը զարգացնելու համար գործուն քայլեր արվում է: Օրինակ է բերում. ուղեցույց են կազմել, եռալեզու քարտեզներ տպագրել, մարզն ավելի գրավիչ դարձնելու համար տեսարժան, պատմամշակութային վայրերի մասին տեսահոլովակներ են պատրաստում:

Նշենք, որ Ֆեստիվառի օրը Գյումրու «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» շենքը կրկին մասնակի փլուզվել է: Քաղաքի այցեքարտ համարվող կառույցը երեք տասնամյակից ավելի փլուզվում ու քայքայվում է բոլոր ժամանակների տեղական իշխանությունների աչքի առաջ:

Երկխոսությունների մեդիա կենտրոնում այս խնդրի մասին լրագրողները հարց են տվել ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանին, վերջինս ասել է, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր նեղսրտում են Գյումրեցու ուրախությամբ: Պատգամավորն ասել է նաեւ, որ «Վառեմ-մարեմը» փրկելու ծրագիրը քննարկման փուլում է, կողմերի հետ բանակցություններ են վարում:

Իսկ ի սրտե ուրախացողների մեջ կայի՞ն արդյոք գյումրեցի հազարավոր տնակաբնակները, ոչ ոք չգիտի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են պայմանագրի վերջնական տեքստի մեծ մասը․ Կլաար
հաջորդը
Հարյուրավոր զոհերի հանգեցրած բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է տվել Բանգլադեշի վարչապետը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն