• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է. «Gyumri Art Week»-ը մեկնարկել է

Աննման Մինասյան 15:30 | 07.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 07.08.2024
«Gyumri Art Week 2024»

Գյումրիում օգոստոսը մեկնարկել է մշակութային թեժ իրադարձությամբ. «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա միջազգային փառատոնը հանրապետության երկրորդ քաղաք է բերել յոթ տասնյակ արվեստագետների աշխարհի 15 երկրներից:

Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից ժամանած ժամանակակից արվեստ սստեղծողները քաղաքի գրեթե բոլոր մշակութային կենտրոններում ցուցահանդեսներով, ներկայացումներով, վիդեոարարներով, ինստալյացիաներով, համերգներով են հանդես գալիս:

«Gyumri Art Week 2024»3-րդ «Art Week»-ի ասելիքը քաղաքի զարգացման փուլերը, սոցիալական, բնապահպանական, մշակութային փոփոխություններն են:

Միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր: Ցուցադրվել են մեդիա ոլորտում ստեղծագործող հայ եւ միջազգային 20-ից ավելի արվեստագետների աշխատանքներ:

Հայկ ՊիջոյանՀամերգային ծրագրի շրաջնակում էլ նախ երաժիշտ Հայկ Պիջոյանն է հանդես եկել «Երաժշտության կենդանի ձայնագրություն» իմպրովիզացիոն կատարմամբ, ապա՝ Շումանի, Բախի, Էլիզաբեթ թագուհու անվան, Բելգիայի, Սիդնեյի միջազգային մրցույթների, ինչպես նաեւ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը:

Գյումրու մեկ այլ մշակութային անկյունում՝ Gallery 25-ում էլ փառատոնի շրջանակում Վիզուալ նամակների ցուցադրությունն էր:

Վազգեն Պահլավունի-ԹադեւոսյանՃանաչված արվեստագետ Վազօն (Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան) Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում ցուցադրված 20 արվեստագետի ստեղծագործությունները մեկտեղել, համադրել, «Համագործակցություն մրցակցության փոխարեն» խորագրով ցուցահանդես էր բացել:

«Ցուցադրությունը «ես»-ի մեջ չմխրճվելու կարեւոր կոչ է: Համագործակցե՛լ, ո՛չ թե մրցակցել, ես-ն էլ օգտագործել մշակութային նոր դաշտ ստեղծելու համար»,-այսպես բնորոշեց միջոցառումը Վազօն: Տարածքի խիտ բազմության մեջ իշխանության ներկայացուցիչ չգտնելով՝ արվեստագետը կոչը մեր միջոցով փոխանցեց նրանց. «Տե՛ր կանգնեք այս փառատոնին, գնահատե՛ք ստեղծվածը, աջակցե՛ք, որ այս նախաձեռնությունը երկար ապրի: Դա բոլորիս է պետք»:

Դոմինիկ ՄեյսնGallery 25-ի ցուցասրահի մի անկյունից էլ Ֆրանսիացի արվեստագետ Դոմինիկ Մեյսնն իր ձեռագործ պայուսակներով բնությունը խնայելու կոչ է անում: Ասում է՝ 50 տարի է, ինչ այս կոչն ուղղում է համայն մարդկությանը. «Եթե մայր բնության համար ոչինչ չենք կարող անել, գոնե պոլիէթիլենով եւ պլաստիկով չխեղդենք»:

Սարգիս ՀովհաննիսյանGyumri Art Week-ի հիմնադիր, համադրող, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է՝ կարեւոր է, որ միջազգային ներուժը Հայաստանում գործի եւ ժամանակակից արվեստը դինամիկ զարգանա մեզանում. «Ի վերջո, ժամանակակից արվեստն է տվյալ օրվա խնդիր վեր հանողը: Պետք է բարձր գնահատենք մեզ հասած արվեստի գործերը, բայց նաեւ զարգացնենք գիտակցումը, որ արվեստը միայն անցյալ չէ, ներկա՛ է»:

Փառատոնի հիմնադիրը վստահեցնում է, որ միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները միայն Գյումրիում լինելով չեն սահմանափակվելու: «Օձուն, Ստեփանավան, Քանաքեռ, Սպիտակ եւ այլ համայնքներ էլ տոնը կտեղափոխենք, վերջում կատարված աշխատանքներն ի մի կբերենք մայրաքաղաքում՝ մեծ ցուցադրությամբ»:

Նշենք, որ միջազգային երրորդ «Gyumri Art Week»-ի կազմակերպիչներն են «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը՝ CYLAND Media Art Lab-ի համագործակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Գյումրու ցուցասրահներում, թանգարաններում, մշակութային կենտրոններում մինչեւ օգոստոսի կեսը կշարունակվի արվեստագետների եւ հանդիսատեսի ակտիվ շփումը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ կասեցվել է ուկրաինական բանակի առաջխաղացումը Կուրսկի մարզում
հաջորդը
«Վրացական երազանքը» ռուս-վրացական պատերզամի սանձազերծման համար մեղադրել է Սաակաշվիլիի կառավարությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն