• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մարողները շատ են, վառող չկա. «Վառեմ-մարեմը» փլուզվում է

Աննման Մինասյան 15:30 | 09.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 09.08.2024
«Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենք

Գյումրու սրտում գոյատեւող «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքը թեեւ ոչնչացման եզրին է, բայց դեռ քաղաքի այցեքարտերից մեկն է եւ զբոսաշրջային ամենապահանջված հասցեն:

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի, եզակի ճարտարապետական լուծումով փայտե պատշգամբը եւ շենքն ամեն անձրեւից հետո փլուզվում, քայքայվում է: Վերջին մեծ փլուզումը գրանցվեց օրերս՝ Գյումրիում մեծ շուքով, նույքան էլ մեծ արժեքով անցկացված «Ֆեստիվառի» օրը:

Մեկ-երկու օրով կրկին բոլորն ակտիվացան: Ընդդիմադիրներն իրենց պարտքը համարեցին շենքի «մահախոսականի» մասին մի-մի «ստատուս» գրել՝ մոռանալով, որ մուրճն ու մեխն իրենց ձեռքում էլ է եղել։ Իսկ պատկան մարմինները մեղավորության սլաքներն այլ ուղղությամբ տարան: Դրանից ոչինչ չփոխվեց, պատմամշակութային արժեք ունեցող շենքի փլուզումն էլ չդադարեց:

«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ» շենքը 1860-ական թվականներին կառուցել է գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը:

Հետագայում ռուսական բանակի կապի հանգույցն է տեղակայվել նույն շենքում եւ դարձել Ալեքսանդրապոլի միակ փոստային բաժանմունքը։

Խորհրդայյին կարգերը Աբովենցից խլում են շենքը: Մինչեւ 1960-ականները շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։

«Վառեմ-մարեմ» շենք1988-ի աղետից շենքը կանգուն է մնում եւ դառնում անտուն գյումրեցիների ապաստան: Տարիներ անց բնակիչները գնում են, անխնամ մնացած շենքը սկսում է քանդվել-քայքայվել:

2009 թվականին Մշակույթի նախարարության հայացքը վերջապես ուղղվում է մշակութային արժեք ունեցող կառույցին. Կառավարության որոշմամբ շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվում է նախարարության ենթակայությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Միակ գործուն քայլը եղել է 2011 թվականին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվում է կառույցի կից հատվածը, որտեղ տեղակայվում է Շիրակի մարզային գրադարանը:

2017-ին Մշակույթի նախարարությունը կրկին «կենդանության նշաններ» է ցույց տալիս. մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը հեռուն գնացող ծրագրով ոգեւորում է գյումրեցիներին, թէ շուտով վերանորոգված շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ են լինելու, երկրորդ հարկում Գյումրու պատկերասրահ եւ երկրագիտական թանգարան: Հետո ասացին՝ միայն պատշգամը վերանորոգենք, դա՛ էլ չարեցին:

Կարճ ժամանակ անց նույն նախարարությունը մեկ այլ «հանճարեղ» միտք է հղանում, թե մեր պատմամշակութային ժառանգությունը տանք ռուսներին՝ փրկեն: Տվեցինք, ո՛չ վերցրին, ո՛չ էլ, առավել եւս, փրկեցին:

Հետհեղափոխական նոր Կառավարությունը «Վառեմ-մարեմ»-ը տվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որ վերակառուցեն, տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի վերածեն։ Փաստելու կարիք չկա, բոլորն են տեսնում, որ չարվեց:

«Վառեմ-մարեմ» շենքՇենքը փրկելու նոր նախաձեռնության մասին նոր ասելիք ունի գյումրեցի ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Նա վստահեցնում է, որ հայտնի կառույցը փրկելու ծրագիր են քննարկել Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի ղեկավարությունների եւ գյումրեցի Պետրոսյան եղբայրների հետ:

Պետգույքի կառավարման կոմիտեն արդեն շրջանառության մեջ է դրել նախագիծը, եթե այլ գերատեսչությունները դրական եզրակացություններ տան, ծրագիրը կհասնի Կառավարություն:

Գալով տեղական իշխանության շահագրգռվածությանը, հարկ է նշել, որ քաղաքապետարանը «ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել»: Շենքը համայնքապատկան չէ, նախարարությանն է պատկանում, հետեւաբար «գլխից էլ են ազատվել, գլխացավից էլ»: Անգամ հարկ չեն համարում ժապավեններ ամրացնել, վտանգավոր լինելու մասին զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որ մեր մշակութային արժեքով հիացող զբոսաշրջիկի համար հիացմունքը կյանք չարժենա:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հայտարարել է, որ մարտեր են ընթանում Կուրսկի Սուջա քաղաքի մատույցներում
հաջորդը
ԱՄՆ դեսպանատունը Լիբանանում իր քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ապահով վայրում ապաստանելուն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն