• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայ երիտասարդը խաղաղություն է երազում

Աննման Մինասյան 15:30 | 13.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 13.08.2024
Երիտասարդների միջազգային օր

«Փոքր քայլերից դեպի առաջընթաց․ երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում տոնեցին ոչ միայն զանգվածային միջոցառումով, այլեւ խնդիրները վերհանեցին, փորձեցին հասկանալ կարիքները:

Միջոցառման կազմակերպիչ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը միացել եւ աջակցել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը, Գյումրու համայնքապետարանը:

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է՝ մինչեւ միջոցառումը կազմակերպելը երիտասարդների շրջանում հարցում են արել, ամրագրել նրանց առաջ քաշած խնդիրները:

Արթուր Նաջարյան«Երիտասարդներն այսօր այնպիսի մարտահրավերների են բախվում, որ իրենց տարիքին բնորոշ չէ, դրանք հաղթահարելու համար թե՛ քաղհասարակությունը, թե՛ պետությունը պետք է քայլեր ձեռնարկեն դիմակայունությունը կոփելու համար: Այսօր երիտասարդին ապահով հարթակ է պետք, որ դրսեւորվի, նախաձեռնողականություն ցուցաբերի, քաղաքացիական ակտիվություն ունենա»,- վստահեցնում է Արթուր Նաջարյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աշխատանքային խումբը մտահոգիչ տվյալներ է ներկայացնում, բայց հույս ունեն, այս թվերրը պետության ուշադրությունը կսեւեռեն երիտասարդների վրա: Ըստ ուսումնասիրությունների՝ այսօր ամբողջ աշխարհում երիտասարդների թիվը գնալով աճում է: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակն է: Վերջին տասնամյակներին երիտասարդների թիվը 900 հազարից նվազել, հասել է 750 հազարի:

Կազմակերպությունը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ պարզել է նաեւ երիտասարդների երազանքները: Հարցվողների գրեթե կեսը խաղաղություն է երազում:

«Երիտասարդների քաղաք» միջոցառումն այս տարի Գյումրիում համախմբել էր բազմաթիվ մասնակիցների ամբողջ աշխարհից: Քաղաքի կենտրոնում տեղադրված էին «Երիտասարդների կանգառ» թեմատիկ տաղավարներ՝ թվային գործիքներ, ինքնախնամք, անտիսթրես, գրկախառնության, միջմշակութային եւ այլ խորագրերով:

Հարրի ՓիրսինՀարրի Փիրսինը 24 տարեկան է, ԱՄՆ-ից է, խաղաղության կորպուսի կամավոր: Հասցրել է հայերեն սովորել, ուրախ է, որ եկել է Գյումրի, շփվել երիտասարդների հետ: «Այստեղ մարդիկ շատ տաղանդավոր են, եթե մի փոքր հնարավորություն լինի, կհասնեն իրենց համարձակ երազանքներին»,-ասում է Հարրին, նաեւ հավելում, որ գյումրեցի երիտասարդները մի փոքր տխուր են, կարծում է՝ մոտիվացիան է քիչ:

Մարկ ՔլենսիԳրկախառնության տաղավարից ամերիկացի Մարկ Քլենսին ավելի անկաշկանդ լինելու կոչեր է հնչեցնում: Ասում է՝ հիմնականում արտերկրացիներն են մոտենում տաղավարին, գրկախառնվում, դրական հույզերով կիսվում միմյանց հետ: «Տեղացիները կոմպլեքսավորված են, բայց մեզ տեսնում, քիչ-քիչ բացվում են»,- ասում է Մարկը:

Ալլա ԲարսեղյանԱլլա Բարսեղյանն էլ հակասթրեսի դեղատոմս է հրամցնում, հումորային բացիկներ, թղթեր, գունավոր խաղեր առաջարկում: «Թեեւ դժվար էր, բայց հաջողվեց մարդկանց ժպիտ ու ծիծաղ պարգեւել»,- ասում է Ալլան:

Աշխատարաններում տարատեսակ ինֆորմացիայով եւ նոր գիտելոիքներով հարստանալուց հետո միայն երիտասարդները մասնակցեցին համերգային ծրագրին:

Միջոցառումը շարունակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գավառում եւ Վաղարշապատում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենը հիմարություն էր արել՝ Ուկրաինային խոստանալով ՆԱՏՕ-ի անդամակցություն․ Թրամփ
հաջորդը
Ռուսական բանակը Կուրսկի մարզում կասեցրել է ուկրաինական զորքերի առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն