• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ի՞նչ է արվում, որ Հայաստանը մեծ «ծերանոցի» չվերածվի

Աննման Մինասյան 15:30 | 16.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 16.08.2024
Երիտասարդ

«Ալիք Մեդիան» անդրադարձել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բարձրաձայնած մտահոգիչ տվյալներին, ըստ որի ամբողջ աշխարհում երիտասարդների աճող թվին հակառակ, Հայաստանում «Երիտասարդ չի մնացել», հասարակությունը ծեր է, երկրում ժողովրդավարական ձմեռ է:

Ուսումնասիրողներն ասել էին, որ, թեեւ Հայաստանում վերջին տասնամյակներում երիտասարդների թիվը 900 հազարից նվազել է՝ հասնելով 750 հազարի, երկրագնդի վրա երիտասարդների թիվն այժմ գագաթնակետին է:

Ի՞նչ է անում Կառավարությունը, որ մի քանի տարուց Հայաստանը մեծ «ծերանոցի» չվերածվի, որ առանց այն էլ փոքրաթիվ երիտասարդներն օրվա հաց վաստակելու կամ գիտելիքն արժանապատիվ վարձատրությամբ իրացնելու համար չգնան երկիրց:

Ըստ երիտասարդության հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանի՝ ոլորտի «խելքը գլուխը բերելու համար» «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենք է պետք:

«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» օրենքի մասին են խոսել: ՅՈՒՆԻՍԵֆ, հայաստանյան ՀԿ ոլորտ եւ Կառավարություն համագործակցությամբ քննարկվում է երիտասարդական ոլորտը համակարգող օրենքի նախնական տարբերակը:

Արթուր ՆաջարյանՕրենքի մշակման մասնակից Արթուր Նաջարյանը համոզմունք է հայտնում, որ Երիտասարդության մասին օրենքը ո՛չ երիտասարդին է պետք, ո՛չ էլ երիտասարդական կազմակերպություններին. այն պետք է Կառավարությանը: «Ինչպիսին մենք ուզում ենք վաղը պետությունը տեսնել, այդպիսին պետք է այսօրվա երիտասարդին դարձնել: Պետությունը պետք է ոլորտը կարգավորող հստակ գործիքակազմ ունենա: Օրենքն օգնելու է, որ Կառավարությունը, ՏԻՄ-երը, քաղհասարակությունը երիտասարդի հետ աշխատեն համակարգված»,-ասում է նախաձեռնության համահեղինակն եւ հույս հայտնում, որ օրենքի ընդունումից հետո երիտասարդի ապագան կախված չի լինի որոշ ՏԻՄ ղեկավարների օրվա վատ տրամադրությունից կամ քմահաճույքից:

Ոլորտի մասնագետը եվրոպական երկրներում տեսել եւ տպավորվել է՝ երիտասարդի կայացման, ձեւավորման հիմնական օղակը համայնքն է, ինչը, ցավոք, մեզանում այնքան էլ ընդունված չէ: Օրենքի շնորհիվ պետությունը քաղաքականություն կթելադրի, կվերահսկի, որ համայնքապետարանը հարթակ դառնա կայացած, քաղաքականապես ակտիվ ու քննադատ քաղաքացի կերտելու գործում:

Նաջարյանը վստահեցնում է, որ օրենքի ամեն մի տառն ու բառը համաձայնեցված են հենց երիտասարդների հետ: Մշակման փուլում շրջել են ամբողջ Հայաստանում, այցելել են բուհեր, երիտասարդական կենտրոններ, մանրամասնորեն արձանագրել նրանց բոլոր նկատառումները:

Երիտասարդները հիմնականում առաջարկել են երիտասարդության տարիքային շեմի փոփոխություն: Ըստ այդմ, ներքեւի շեմն այժմ սահմանվել է 13-ը, նախկին 16-ի փոխարեն, իսկ վերին շեմը հասցվել է 35-ի՝ նախկին 30-ի փոխարեն:

Կարեն ՏերտերյանԵրիտասարդական ոլոտի փորձագետ Կարեն Տերտերյանն էլ անդրադառնում է երիտասարդական աշխատանք կատարողներին, նշում, որ մեր երկիրը մասնագիտական նման կրթություն ստանալու հնարավորություն չի տալիս: Միայն որոշ բուհերում այլ մասնագիտություններին կից դասավանդվում է:

Ըստ Տերտերյանի՝ «Երիտասարդական աշխատող» մասնագետ ունենալու գործում պետության բացը լրացնում են հասարակական կազմակերպությունները, որոնք մասնագիտական, խորացված վերապատրաստումներ են անում ոլորտում:

Վերապատրաստում անցած մասնագետները ժամանակի հետ ավելի լավ կընկալվեն եւ տեսանելի արդյունք կապահովեն ոլորտում: Օրինակ՝ երբ տարիներ առաջ սոցիալական աշխատողն ընկալվում էր միայն նպաստ բաժանող, իսկ այսօր, շնորհիվ այդ նույն՝ եւրոպական փորձի վրա հիմնված վերապատրաստման, սոցաշխատողի ինստիտուտը բավականին կայացել է:

Փորձագետը հույս է հայտնում, որ նոր հաստատվելիք օրենքը կծառայի նպատակին. «Եթե լավագույն օրենք էլ ունենանք, բայց չգործի, կմնա որպես թուղթ»:

Զառա ԱսլանյանԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերով քաղաքականության վարչության պետ Զառա Ասլանյանն ասում է, որ, եթե նախկինում երիտասարդը դիտվում էր որպես միջոցառման շահառու, լսող-սովորող օբյեկտ, այսօրվանը պահանջում է գործընթացի մասնակից դառնալ:

Օրենքի քննարկման փուլում նկատի են առնվում երիտասարդների կարծիքները:

Թե երբ վերջնականապես կընդունվի եւ շրջանառության մեջ կդրվի «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, դեռ հստակ չէ:

Կօգնի՞ այն, որ Հայաստանում երիտասարդների թիվն աճի, ցույց կտա ժամանակը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ փոխվարչապետը ընդունել է Իրանի դեսպանին
հաջորդը
Հայ-ռուսական դարավոր կապերը հնարավոր չէ չեղարկել պատմությունը վերաշարադրելու փորձով․ Կոպիրկին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն