• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հաճախորդներն ու ժողովրդավարությունը Հայաստանում

Գոռ Մադոյան 19:00 | 16.08.2024
Գոռ Մադոյան 19:00 | 16.08.2024
մեջբերում Գոռ Մադոյանից

Հայաստանում քաղաքական կոնֆորմիզմն ու կլիենտիզմը իշխանության կրողների, դրա փայատերերի ու նրանց սպասարկու եթերագլուխների կամ քվազիքաղաքական գործիչների աննկուն ջանքերի շնորհիվ անվանափոխվել են պետականամետության։

Եվ դա նույնիսկ այնպիսի աբսուրդի է հասել, որ ընդդիմադրի հայտ ներկայացրած Արամ Զ. Սարգսյանը բացեիբաց հայտարարում է՝ իրենք իշխանությանը խորհուրդներ են տալիս, հուշում են, ընդդիմադիր չեն։

Փաշինյանի ռեժիմը նոր մուտանտ է ստեղծել՝ կոալիցիոն հուշարարներ, նոր խոսք Հայաստանի քաղաքական դաշտում։

Քաղաքական հաճախորդությունը անվանափոխվել է հուշարարության։ Մեկ, երկու հարց ու պարզվում է, որ պետականամետություն ասելով հայտնի եւ անհայտ ուժերը նկատի ունեն ոչ միայն իշխանամետ, այլեւ «իշխանահետ» լինելը։ Դրան էլ անմիջապես գումարվում է մանտրա-ալիբին՝ տեսեք, մենք ոչ թե իշխանության հետ ենք, այլ հանուն ժողովրդավարության, իսկ իշխանությունը ընտրվել է ժողովրդավար ճանապարհով. անբեկանելի սիլլոգիզմ է։ Գրավիչ եւ կուռ տրամաբանություն՝ սեփական անդիմագիծ քաղաքական վարքը ծածկելու համար։

Ժամանակին, երբ Արթուր Բաղդասարյանն էր Սերժ Սարգսյանի մոտ ժողովրդավար աշխատում, նրան ծաղրուծանակի էին ենթարկում նույն այս մարդիկ, որոնք հիմա ինքնիշխանության ասպետ են աշխատում Փաշինյանի մոտ։ Իրենց իդեալը, սակայն, պայքարն է հարեմում, թե ով կլինի սուլթանի սիրելի հարճը, ում քաղցր աչքով կնայի ամենազոր տիրակալը եւ նրան գեթ մեկ գիշեր կպարգեւի՝ ապագայի գահաժառանգի բեղմնավորման համար, կամ էլ՝ որդեգրման, դա արդեն՝ ըստ ճաշակի եւ սուլթանի հայեցողության։

Մյուս կողմից, եթե հասարակական մարտահրավերների պայմանական բուրգ գծենք, հիմքում կլինի ոչ թե քաղաքական հաճախորդների գոյության փաստը, որը եղել է ու կլինի միշտ, որքան որ լինեն հաճախորդակենտրոն վարքը խրախուսող իշխանությունները, այլ այդ վարքի հանդեպ ձեւավորված հանրային անտարբերությունը, կամ, թե կուզեք, յուրօրինակ ցինիզմը, որն այդ նույն անտարբերության ու լեգիտիմացման դրսեւորում է։

Սերժ Սարգսյանի հիբրիդային կառավարումն այնուամենայնիվ չկարողացավ փոխել նրա նեոկոմունիստական, պարտիական, բյուրոկրատական էությունը։ Սարգսյանը ստեղծել էր չարի ու բարու քիչ թե շատ հաստատուն սահման, որտեղ քաղհասարակությունն ու ընդդիմությունը բարին էին, իշխանությունը՝ չարը։

Կար հստակություն ձեւի մեջ, բայց դա ձեւ էր առանց բովանդակության։ Ի տարբերություն Սարգսյանի՝ Փաշինյանի ռեժիմում այդ սահմանը չկա։ Կարծում եմ՝ դա նրա իշխանության հիմնական վնասն է հասարակությանն ու պետությանը, բայց նաեւ իր իշխանության ամենամեծ հաջողություններից մեկը։ Մարդիկ առանձին-առանձին կարող են բողոքել, բայց կոլեկտիվ ապատիան եւ անտարբերությունը, սեւին սեւ, սպիտակին՝ սպիտակ չասելը հասել են ցինիզմի ծայրահեղ աստիճանի։

Խուրշուդյան Հովսեփը կարող է մի ամբողջ մարզի մեղադրել ռուսական ռուբլիներ վերցնելու ու հակակառավարական ցույցերի համար եւ երբ ստուգված նրան ապացուցեն, որ իր արածը ամենաեղկելի ատելության սերմանում է ու մարդկանց բողոքի պիտակավորում, կարող է ասել՝ «դե կստուգեմ»։ Իսկ հաջորդ օրը կգնա հանրայինի եթեր նույնը կրկնելու։

Ավելին, գիշեր-ցերեկ հասարակության բարիքից ու պետությունից խոսողները կշարունակեն փայփայել, գուրգուրել այդ մարդուն, սեղմել ձեռքը, նրան եթեր, ամբիոններ, խոսափողեր եւ ի վերջո հանրային լեգիտիմություն տալ։

Սա իսկապես ֆենոմենալ իրավիճակ է, որտեղ սկզբունքայնությունն ու պատասխատվությունը կորցրել են հանրային գործառույթը, վերածվել անախրոնիզմի։ Սեփական խոսքերի ու քայլերի համար պատասխանատվությունը դարձել են մարգինալ ճոխություններ:

Այս ամենը ստեղծում է մի մթնոլորտ, որում մարդիկ ընդունում են, որ անսկզբունքայնությունն ու սուտը բնական ու նորմալ վիճակներ են։ Սեփական խոսքի հանդեպ պատասխանատվության տոտալ բացակայությունը դառնում է նորմալ։

Եթե Սերժի գաղջի ժամանակ կար բարու եւ չարի հաստատված կոնսենսունս՝ թեկուզ անբովանդակ ու որպես սիմուլյակր, ապա հիմա քարոզչության եւ ուղեղալվացման հիմքը դիտանկյան ու ֆոկուսի անընդհատ փոփոխում-խափանում է։ Ցինիզմի օգնությամբ դասական քաղաքականությունը վերածվում է պոստմոդեռնիզմի՝ առանց ճշմարտության ու ստի սահմանի, առանց էթիկական ու բարոյական խարիսխների։

«Ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածը եւ այն ձեւակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն»,- իրավիճակը ոչ ոք չէր կարող այսքան թիրախային նկարագրել եթե ոչ նա, ով դրա ճարտարապետն ու հիմնական շահառուն է։

Այս մարգարեական տողերը կարող են տեղ գտնել պոպուլիզմի դասագրքում կամ հանրագիտարանում, բայց ժողովրդավարությունն ուղիղ հակառակն է, որովհետեւ եթե հիմա հանրաքվե անեք հարկերը վերացնելու հարցով, ճնշող մեծամասնությամբ կհաղթեք, բայց իշխանությունը դրա հակոտնյան է։

Հայաստանի հանրապետությունը հենց անսկզբունքայնության, պոպուլիզմի, դժվար եւ ոչ ամբոխահաճո որոշումներ չկայացնողների ու չարված քայլերի պատճառով է հասել քաղաքական ու գաղափարական փակուղու։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը կմեկնի Ադրբեջան
հաջորդը
Նուբարաշենի աղբավայրն այրվում է, քաղաքացիները ծուխ են շնչում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն