• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արեւ-երեխաները կարող են դառնալ ձեր գովազդի դեմքը

Մարիամ Սարգսյան 19:00 | 19.08.2024
Մարիամ Սարգսյան 19:00 | 19.08.2024
Արեւ-երեխաներ

«Մենք հավատում ենք, որ կփոխենք աշխարհը»․ հենց այդ հավատով էլ արդեն երեք ամսից ավելի Հայաստանում սկսել է գործել ArevModels մոդելային գործակալությունը։ Այն մեր երկրում առաջինն է, որի մոդելները դաունի սինդրոմ ունեցող երեխաներն են՝ արեւ երեխաները։

Արեւ-երեխաներՆերառական գործակալության հիմնադիրները արեւ-երեխաների ծնողներն են՝ Քրիստինա Անդրեասյանն ու Լիլիթ Դալլաքյանը։ Միջազգային բազմաթիվ հաջողված փորձեր են տեսել, որոշել տեղայնացնել։

Հույս ունեն, որ շուտով բոլոր երեխաները կունենա հավասար հնարավորություններ՝ անկախ իրենց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններից: Եթե այլ երկրներում ստացվել է, Հայաստանում էլ կստացվի։

Նրանց գաղափարին արդեն ավելի քան քառասուն ընտանիքներ են միացել։ Այսօր դաունի սինդրոմ ունեցող շուրջ չորս տասնյակ երեխա կարող է դառնալ գովազդային դեմք։ Նրանց շարքում նաեւ մանկական ուղեղային կաթված ունեցող երեք երեխա կա։

Արեւ-երեխաներՆախաձեռնության առաջին նպատակը ներառականության ապահովումն է։ Առաջնահերթություն է փոխել հասարակության ընկալումը առանձնահատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Իսկ դաունի համախտանիշի վերաբերյալ տարատեսակ միֆեր կան, որոնք միմիայն խանգարում են այդ նպատակի իրագործմանը։ «Մեր նախաձեռնությամբ ուզում ենք կարծրատիպեր կոտրել, ուզում ենք, որ հասարակությունը տեսնի՝ դաունի համախտանիշ ունեցող անձինք կարող են ամեն բան»,-ասում է Քրիստինան, որի դուստրը՝ 6-ամյա Մարիան այս տարի դպրոց է հաճախելու եւ արդեն գրաճանաչ է, կարդում է։

Երկուսուկեսամյա Սոֆիի մայրիկը՝ Լիլիթը նշում է, թե ամեն ինչ ավելի հեշտ կլինի, երբ թե՛ արեւ-երեխաների ծնողները, թե՛ հասարակությունը պատկերացնեն՝ ինչ է դաունի համախտանիշը։

Հաճախ խտրականությունը սկսվում է հենց ծննդատներից․ բուժանձնակազմը վախեցնում է ծնողին, թե երեխան, օրինակ, երբեք չի քայլի, բազմաթիվ խնդիրներ կունենա, ծնողի կյանքը «կավարտվի»։ Հենց նման ճնշումներն են պատճառ դառնում, որ երեխաները մանկատանն են հայտնվում։

Արեւ-երեխաներ«Եթե ծնողներն էլ տեսնեն, որ հասարակությունը լավ է վերաբերվում արեւ-երեխաներին, իսկ նրանք էլ ընտանիքում ջերմություն, հոգատարություն ու սեր ստանան, ամեն ինչ լավ կլինի։ Ծնողի ընկալումից է պետք սկսել, մանրամասն բացատրել՝ ինչ է սպասվում, ծննդատնից սկսած այլ մոտեցում ցուցաբերել»,- ասում է Լիլիթը։

Մեր զրուցակիցները մյուս ծնողներին հորդորում են խտրականության որեւէ դեպքում չընկճվել, չհրաժարվել երեխայի իրավունքների պաշտպանությունից։

Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաներին չեն ընդունում, օրինակ, պարի, լողի խմբակներ։ Չպետք է համակերպվել ու երեխային տանը փակել։

Արեւ-երեխաներՄեր երկրում դժվար է հատկապես զբաղվածության խնդիրը, որի լուծմանն էլ պետք է նպաստի մոդելային գործակալությունը։ «Ուզում ենք՝ երեխաներն ինքնուրույն լինեն, ծնողները չմտածեն՝ երեխան մեծանա, աշխատանք կունենա՞, թե՞ ոչ։ Եթե մի քիչ աշխատենք այդ ուղղությամբ, արդյունք էլ կլինի»,-ասում է Լիլիթը։

Արեւ-երեխաները գովազդներում ինչքան շատ նկարահանվեն, այնքան ճանաչելի կդառնան, նրանց ճիշտ տեսանկյունից կընկալեն։ «Մենք պարզապես ուզում ենք, որ հասարակությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունի այնպիսին, ինչպիսին կան․ եթե կարող է, օգնի, եթե ոչ, «այլ աչքով» չնայի»,-նշում է Քրիստինան։

ArevModels-ի համահիմնադիրները նպատակ ունեն առաջիկայում նաեւ մոդելային դպրոց բացելու, երեխաների զբաղվածությունն ապահովելու։ Հաջողելու դեպքում կներգրավեն նաեւ այլ հաշմանդամություն ունեցող երեխաների։

Արեւ-երեխաներԸնկերություններին հորդորում են միանալ իրենց նախաձեռնությանը, գովազդի համար դիմել արեւ-երեխաներին՝ դառնալով մեծ գործի փոքր ու կարեւոր մասնիկը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախագահ Զուրաբիշվիլին մեզ կոչ էր անում երկրորդ ճակատ բացել․ Կոբախիձե
հաջորդը
Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականներն այժմ վերահսկում են 92 բնակավայր․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն