• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հացադուլ՝ «Վառեմ-մարեմը»-ը փրկելու համար

Աննման Մինասյան 13:38 | 20.08.2024
Աննման Մինասյան 13:38 | 20.08.2024
Արթուր Ադանյան

Գյումրու սրտում փլվող-քայքայվող «Վառեմ-մարեմ» շենքի դիմաց արդեմ մեկ շաբաթ է, ինչ Արթուր Ադանյանը վրանը տեղադրել, հացադուլ է անում:

Արթուրն իրեն ներկայացնում է որպես անկուսակցական, ոչ քաղաքականացված, Գյումրու հոգսով ապրող քաղաքացի, վստահեցնում է՝ պաշտոնի չի ձգտել, չի էլ ձգտելու:

Ըստ հացադուլավորի քաղաքի խորհրդանիշ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի իսպառ ոչնչացման հետհաշվարկն սկսված է, հապաղելու ժամանակ չկա: Սկզբում որոշել է ստորագրահավաք անել, ապա մտափոխվել, ավելի ծայրահեղ քայլի է դիմել: «Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը մտածում-մտածում, ծրագրեր առաջարկում, բայց բան չի անում. շենքն օր-օրի բոլորիս աչքի առաջ հողին է հավասարվում»,-ասում է Արթուրը:

կարդացեք նաեվՄարողները շատ են, վառող չկա. «Վառեմ-մարեմը» փլուզվում է

Հարցին, թե իրատեսակա՞ն է հացադուլի միջոցով շենքը փրկելն, Ադամյանն ասում է՝ ինքն էլ է գիտակցում, որ դրա համար տարիներ է պետք. «Այս պահի համար առաջարկում եմ, միջազգային փորձը հաշվի առնելով, երկաթե կաղապարի մեջ առնել շենքը: Նախ փրկե՛ք այն, ինչ մնացել է, հետո նոր որոշեք՝ ինչ եւ ում միջոցով եք կառուցելու, ինչ հաստատություններ եք տեղակայելու շենքում»:

Արթուրը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի դեռ հստակ, փատաթղթավորված գործ չի տեսել։ Ըստ նրա՝  անտարբերությունը կշարունակվի, եթե ավելի ռադիկալ քայլերի չլինեն:

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ շենքի վերականգնման հարցն այս պահին Կառավարության եւ ներդրողի սեղանին է, մոտ ապագայում արդեն վերջնական տեսքի բերված Կառավարության որոշման նախագիծ կունենան:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեից շենքը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, այնուհետեւ բարեգարծական կազմակերպությունը մինչեւ 2027 թվականը պատմական կառույցն ամրացնելու է: Որպես ներդրող նշվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, գյումրեցի Պետրոսյան եղբայրների անունները:

Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ»-ի վերակառուցման բազմաթիվ ծրագրեր են գրվել ու մնացել թղթի վրա:

Մնում է միայն հուսալ, որ «Վառեմ-մարեմի» փրկության վերջին հույսը չի մարի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան հուսով է, որ Երեւանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության պատճառով
հաջորդը
ԱՄՆ հետախուզությունը Իրանին մեղադրում է Թրամփի եւ Հարիսի ընտրական շտաբերի դեմ կիբերհարձակումների մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն