• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երիտասարդները սպորտով են զբաղվում. տասը միլիոնն ու շուկան չկան

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 22.08.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 22.08.2024
Ալավերդի, մարզասրահ

Հինգ տարի առաջ հին Ալավերդու կենտրոնում՝ ճոպանուղու, ճարտարապետական գեղեցիկ լուծումներով նախկին հյուրանոցի եւ կապի տան շենքերի հարեւանությամբ մի շինություն կառուցվեց: Համայնքապետարանը նպատակ ուներ այդտեղ տեղափոխելու քաղաքի մեկ այլ՝ «Հայպետշին» բնակելի թաղամասում 30 տարուց ավելի գործող շուկան: Չստացվեց: 250 քմ տարածքով մետաղական կառույցը շուկա չդարձավ: Ավելին՝ տարիների ընթացքում թալանվեց եւ անպիտան դարձավ:

Ալավերդու՝ 2018 եւ 2019 թվականների բյուջեի բնապահպանական վճարներից մոտ 9,5 մլն դրամ ներդրումով կառուցված տարածքը հիմա մարզասրահ է դարձել: Մարզասրահի սեփականատերը Ալավերդու բնակիչ Ալբերտ Ղահրամանյանն է: Մինչեւ «շուկայի տարածք» տեղափոխվելը այն մոտ 20 տարի գործել է Մշակույթի պալատի շենքում:

Ալբերտ Ղահրամանյան«Մարտին ենք դուրս եկել մշակույթի պալատից: Ասին, որ էդ տարածքում ինչ-որ ռեստորան է կառուցվելու: Էդ ժամանակ ենք դիմել համայնքապետին, խնդրել, որ ինչ-որ տարածք տրամադրեն: Հունիսին տեղափոխվել ենք էստեղ»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալբերտ Ղահրամանյանը:

2004 թվականից մշակույթի պալատի շենքում վճարովի հիմունքներով գործող մարզասրահի տարածքը Ալբերտ Ղահրամանյանին տրամադրվել է անվճար: Ի դեպ, նախկին պղնձաձուլական կոմբինատի մշակույթի պալատի շենքում են գործում նաեւ Ալավերդու քաղաքային թատրոնը, «Լազուր» ժողգործիքների անսամբլը, Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը: Շենքը հիմա «Վալլեքս» խմբի սեփականությունն է:

Ըստ Ղահրամանյանի՝ դեռեւս տարեսկզբին է ընկերության ներկայացուցիչն իրեն ծանուցել մարզասենյակն ազատելու մասին, ինչից հետո ինքը դիմել է համայնքապետին:

«30-45 երիտասարդ զբաղվում են սպորտով: Խնդրել են, որպեսզի ժամանակավոր տրամադրենք, մենք էլ տրամադրել ենք: Այլ տեղ չունեինք, միակ հարմարը դա էր: Վերանորոգումն արել են իրենց ուժերով, ամբողջությամբ: Պայմանները բարելավել, ջուր քաշել, հոսանքի հարց լուծել, լոգարան, զուգարան, կազմակերպված ամեն բան անում են: Առայժմ անվճար է, քանի որ ժամանակավոր է: Եթե հիմնական կմնան, ավագանու որոշում կկայացնենք, վճարով կտանք»,- ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Այն, որ չշահագործված շուկայի լքված ու անբարեկարգ դարձած տարածքը բարեկարգվել է, լավ է եւ ակնհայտ: Պայմաններն էլ ոչ թե մարզասրահի սեփականատերը, այլ Ալավերդու համայնքապետարանն է բարելավել: Ալբերտ Ղահրամանյանն ասում է՝ իրենք էլ ինչ-որ աշխատանքներ կատարել են, բայց նորոգման հիմնական գործը համայնքապետարանն է արել:

Շուկայի համար կառուցված վագոնատիպ շինությունը մարզասրահին տրամադրելու փաստը Ալավերդիում շատերին է ոգեւորել. հին Ալավերդու լքված կենտրոնը կենդանացել է: Իսկ համայնքի բյուջեից տասը միլիոն դրամ վատնելու փաստը մոռացվել է: Այլապես շուկայի կառուցման որոշումը կայացրած, համայնքային բյուջեն տնօրինած, ապա մոտ տասը միլիոն դրամ աննպատակ ծախսած Ալավերդու նախկին համայնքապետ Սասուն Խեչումյանը (պաշտոնավարել է 2017-2022թթ.) եւ ավագանու 11 անդամներ պատասխանատվություն կկրեին:

Ալավերդի, մարզասրահ«Ծախսայինն արվել է շատ վաղուց, ես դրանից տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել». Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանն է ասում: Համայնքապետին մխիթարում է այն հանգամանքը, որ կառույցը գոնե հիմա ինչ-որ նպատակի ծառայում է: Իսկ որպես շուկայի՝ թե՛ տեղադիրքի եւ թե՛ կառուցապատման ոճի առումով Ղումաշյանի կարծիքը շինության մասին բացասական է:

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը նույնպես բացառում էր շուկայի գոյությունն այդ տարածքում. նրա պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում (2022-2023թթ.) Ալավերդու ճոպանուղին վերագործարկելու ծրագիր էր քննարկվում: Եթե ճոպանուղին աշխատեր, դեպի քաղաքի կենտրոն ենթադրաբար զբոսաշրջիկների հոսքեր էին լինելու, եւ նման նշանակության կառույցն այդտեղ ցանկալի չէր լինի:

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ է կատարվում ՌԴ Կուրսկի մարզում վերջին ժամերին
հաջորդը
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի հետ միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն