• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տարեց կանայք կարող են միանալ «Աշնանային ձայներ» երգչախմբին

Հասմիկ Բալեյան 15:30 | 27.08.2024
Հասմիկ Բալեյան 15:30 | 27.08.2024
«Աշանային ձայներ» երգչախումբ

«Աշանային ձայներ» երգչախումբը միավորել է 60 եւ ավելի տարեկան երաժշտասեր ու տաղանդավոր կանանց։ Շուրջ 30 անդամ ունեցող երգչախմբում տարբեր մասնագիտություններ ունեցող (գծագրող-կոնստրուկտոր, տնտեսագետ, նկարիչ, թարգմանիչ․․․) կենսաթոշակառուներ են։ Նրանց միավորում է ազգային երգի հանդեպ ունեցած մեծ սերը։ Շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին՝ ժամը 13:30-15:00-ն, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի են ունենում փորձերը։

1990-ականներին ստեղծվել է «Հնաբնակ երեւանցիներ» ասոցիացիան, որի անդամների ջանքով կազմավորվել է երգչախումբը։ Առաջին խմբավարը եղել է Կառլեն Բաբայանը։ 2018 թվականից խմբավարն Աստղիկ Խաչատրյանն է։ Երգացանկում կա ավելի քան 50 ստեղծագործություն (հիմնականում հայկական ժողովրդական երգեր, կոմիտասյան մշակումներ):

Երգչախումբը համերգային կատարումներով հանդես է եկել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ Վանաձորի, Գյումրու տարեցների խնամքի կենտրոններում։ «Աշնանային ձայներ»-ը, ցավոք, չի կարողանում սեփական միջոցների հաշվին հաճախակի մեկնել մարզեր։

Երգչախումբը տարբեր տարիներին մենահամերգներ է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում։ «Աշնանային ձայներ»-ն ակտիվորեն համագործակցում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հետ։ Ցավոք, երգիչները տարազներ չունեն, ճերմակ վերնաշապիկ ու սեւ շրջազգեստ են հագնում։

Երգչախումբը դիմել է դրամաշնորհային ծրագրերի, բայց դեռ  դրական որեւէ արձագանք չի ստացել։

Մարիամ Մանրիկյան73-ամյա Մարիամ Մանրիկյանը 2017 թվականից երգում է երգչախմբում։ Ասում է՝ այն տարեց կանաց թեւեր է տալիս։ Ինքը մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ է, բայց հմուտ ու համբերատար խմբավարի շնորհիվ երաժշտարվեստի վերաբերյալ շարունակաբար նոր գիտելիքներ է ստանում։

77-ամյա Ալվարդ Մանուկյանը մասնագիտությամբ գծագրող-կոնստրուկտոր է, հիմա վաստակած հանգիստն է վայելում։ Վեց տարի առաջ է երգչախմբում ներգրավվել։

«Այնտեղ ոչ միայն կյանքի նոր շունչ ու գույներ, այլեւ ընկերուհիներ եմ գտել։ Երանի հովանավորներ գտնվեին ու կարողանայինք ավելի շատ համերգների մասնակցել: Այս երգչախումբի շնորհիվ նոր զբաղմունք ենք գտել»,- ասում է Ալվարդ Մանուկյանը։

Գայանե Ազոյան70-ամյա Գայանե Ազոյանն էլ երգչախմբի համերգներն է վարում, ասմունքում։ Նա 40 տարի բանկային համակարգում է աշխատել, ֆինանսիստ է։

«Երկար տարիներ աշխատած քաղաքացու համար չափազանց դժվար է աշխատանքից զրկվելուց հետո անընդհատ չորս պատի մեջ նստելը։ Մարդը ձանձրանում է այդ միապաղաղությունից։ Մեր կյանքում մեծ դերակատարում ունի այս երգչախումբը, որտեղ տաղանդավոր, ինտելեկտուալ մարդիկ են հավաքված։ Նրանց հետ շփվելը շատ հաճելի է։ Ես ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի անդամն եմ»,- պատմում է Գայանե Ազոյանը։

Աստղիկ Խաչատրյան«Աշնանային ձայներ»-ի խմբավար Աստղիկ Խաչատրյանը նվիրումով է աշխատում տարեցների հետ։ Քանի որ երգչախումբը սիրողական է, կան տարբեր տվյալներ ունեցող մարդիկ, ուստի համագործակցությունը երբեմն դժվարանում է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ  խմբի անդամներից ոմանք կարող են բացակայել փորձերից։ Օրինակ՝ ձմռանը փողոցներն ու մայթերը սառցակալած են լինում, վախենում են տնից դուրս գալուց, ոմանք էլ հաճախ են հիվանդանում․․․ Այսուհանդերձ, ակտիվ աշխատանքի, աշխատասիրության շնորհիվ դժվարությունները հաղթահարվում են։

Խմբավարը տարեցերին նմանեցնում է երեխաներին․ նույնիսկ չարաճճիություն են անում, խոսում փորձի ընթացքում, բայց նրանց հետ համագործակցելը շատ հաճելի է։

«Մեր երգչախումբն, իսկապես, մի մեծ ընտանիք է։ Երբեմն փորձից հետո միասին գնում ենք թատրոն, կինո, ցուցահանդես, սրճարան, համերգ ունկնդրելու։ Երբեմն էլ էքսկուրսիաներ ենք ունենում։ Երբ  մեկը հիվանդանում է, ընկերուհիները գնում, խնամում են նրան։ Ահա այսպիսի ջերմ հարաբերություններ ունեն երգչախմբի անդամները»,- պատմում է Աստղիկ Խաչատրյանը։

«Աշանային ձայներ» երգչախումբՆա հիշեցնում է՝ երբեք ուշ չէ երգելու, կյանքն արվեստով լցնելու համար։ Այն տարեց կանայք, որոնք ունեն ձայնային տվյալներ եւ ուզում են դառնալ «Աշնանային ձայներ» մեծ ընտանիքի անդամ, կարող են երեքշաբթի օրերին՝ 13։30-15։00-ն այցելել  «Նարեկացի» արվեստի միություն (հեռ՝ 010 580 105)։

«Մեր երգչախումբը սիրողական է, ուստի պարտադիր չէ, որ երգողն ունենա երաժշտական կրթություն։ Որոշ անդամներ մեր ելույթները լսելուց հետո են միացել մեզ։ Կան տարեցներ, որոնք միշտ երազել են երգել, բայց հնարավորություն չեն ունեցել․ համեցե՛ք, դարձե՛ք մեր երգչախմբի անդամ։ Սիրով կընդունենք ձեզ», եզրափակում է խմբավար Աստղիկ Խաչատրյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական բանակը փորձել է ներխուժել ՌԴ Բելգորոդի մարզ
հաջորդը
Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 100 բնակավայր․ Սիրսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն