• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Շիրակում հացահատիկի բերքահավաքը շարունակվում է

Աննման Մինասյան 19:15 | 28.08.2024
Աննման Մինասյան 19:15 | 28.08.2024
հացահատիկի բերքահավաք

Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքը ցածրադիր գոտիներում ավարտվել, տեղափոխվել է բարձրադիր՝ Աշոցքի, Ամասիայի տարածք:

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ մարզում աշնանացան հացահատիկի 12700, գարնանացանի 20760, հատիկընդեղենի 146 հեկտար ցանքատարածություն է մշակվել:

Աշնանացանի ցանքատարածքներն անցած տարվա համեմատությամբ պակասել են 4784 հեկտարով, իսկ գարնանացանինն ավելացել են 1694 հեկտարով:

Ըստ մարզպետի աշխատաաակազմի գյուղաաատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Ռոման Համայակյանի՝ մինչեւ այս պահը հացահատիկի բերքատվությունը միջինում մեկ հեկտարից 25 ցենտներ է:

Ստացված արդյունքը բարձր չէ, բայց եւ շատ վատ էլ չէ: Կարկուտն այս տարի ավելի քիչ վնաս է հասցրել բերքին, անցած տարվա 5500 հետտարի փոխարեն այս տարի կարկտահարվել է 1000 հեկտար հացահատիկի դաշտ:

Մկնանման կրծողները թեեւ այս տարի էլ հասած բերքից մի լավ օգտվեցին, բայց ի տաբերություն անցած տարվա, 100 տոկոսանոց վնասված ցանքատարածություններ չունեցանք: Ռոման Համայակյանն ասում է հիմնականում վնասել են Ախուրյանի Այգաբաց, Արթիկի Հոռոմ, Անիի Գուսանագյուղ բնակավայրերի ցանքատարածքները: Մորեխներն այս գյուղատնտեսական տարում չեն ակտիվացել:

Էկոնոմիկայի նախարարությունը մարզին այս տարվա գարնանը հատկացրել է 1040 լիտր թունանյութ՝ վնասատուների բարձր ու միջին տարածում ունեցող 13000 հեկտար հողատարածքի համար: Մարզի գյուղոլորտը համակարգողը վստահեցնում է, որ աշնանը եւս թունաքիմիկատի նոր խմբաքանակ կստանան:

Գայանե ԱվագյանՀայաստանի Ազգային Ագրարային համալսարանի այգեգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը վնասատուների դեմ գիտական պայքարի երկարամյա փորձ ունի: Ասում է՝ Կառավարությունն առաջնահերթ պետք է Ֆերմերին, հողօգտագործողներին «սովորեցնի-համոզի», որ վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի սկսզբունքները, միջոցառումները կարեւորեն եւ յուրաքանչյուրը պարտավորվի պայքարի մի մասը դառնալ: «Համագործակցել է պետք միմիանց հետ, այլապես միայն քո տարածքը վնասատուներից մաքրելով մեծ արդյունքի չես հասնի»,- ասում է մասնագետը:

Չի հերքում, որ գյուղատնտեսության բոլոր ճյուղերը, մեծ հաշվով, կախված են բնությունից, բայց մարդը կարող է ազդել դրա վրա տարատեսակ կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելով: «Այսօր կան շատ լուրջ խնդիրներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում, երբ վտանգվում են ցանքատարածքները եւ իրավիճակը վերահսողությունից դուրս է գալիս, միայն այդ ժամանակ է բարձրաձայնվում, երբեմն էլ ուշացած քայլեր արվում»,-ասում է Ավագյանը եւ կոչ անում պատասխանատուներին, որ պլանավորված միջոցառումներ անցկացնեն, որոնք ուղղված կլինեն խուսափելու վտանգներից եւ ոչ թե դրանց հետեւանքը վերացնելուն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը մերժել է ձախերի գլխավորությամբ նոր կառավարություն ձեւավորելու առաջարկը
հաջորդը
Դուրովն ազատ է արձակվել հինգ միլիոն գրավի դիմաց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն