• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որ արցախցիների մեկը հազար դառնա

Աննման Մինասյան 15:30 | 30.08.2024
Աննման Մինասյան 15:30 | 30.08.2024
անասնապահություն

Լրանում է Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության բռնի տեղահանման մեկ տարին: Շիրակի մարզում բնակություն է հաստատել շուրջ 3500 տեղահանված քաղաքացի, որոնց մեծ մասը՝ 2331 հոգի նախընտրել է ապրել Գյումրիում: Քաղաքում աշխատանք գտնելը դյուրին է, կրթության, առողջապահական եւ այլ հարցերն էլ ավելի հեշտ են լուծվում:

Գյուղերում ապրողների թիվն ավելի պակաս է, դժվարությամբ են հարմարվում կոմունալ հարմարությունների, աշխատատեղերի բացակայությանը, ենթակառուցվածքների ոչ լիարժեք լինելուն:

Պետական աջակցության ծրագրերից բացի տեղահանված եւ գյուղերում բնակություն հաստատած արցախցիներին օգնության ձեռք է մեկնել «Միգարացիայի միջազգային կազմակերպության փախստականների արձագանքման պլանի գործողությունները Հայաստանում» ծրագիրը, որն իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ բնակչության, փախստականների եւ միգրացիայի հարցերով ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ:

Մինչ այս, Միացյալ ազգերի կազմակերպությունը արցախցիներին օգնել է նաեւ պարենով, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներով, բայց որոշել է ավելի կայուն եկամուտ ապահովելու նախաձեռնությամբ հանդես գալ: Նախ գյուղաբնակ արցախցիներին դասընթացներով կզինի անասնապահությանը վերաբերող ժամանակակից գիտելիքով, ապա դրամաշնորհ կտրամադրի նրանց, ովքեր կորոշեն անասնապահությունը դարձնել ընտանեկան եկամտի հիմնական աղբյուր:

Ռիմա ԳաբրիելյանԾրագրի ներկայացուցիչ Ռիմա Գաբրիելյանը տեղեկացնում է, որ Շիրակի մարզից բացի ծրագիրը գործում է նաեւ Տավուշում եւ Սյունիքում: Ըստ Գաբրիելյանի՝ մասնակիցների մեծամասնությունն Արցախում էլ են անասնապահությամբ զբաղվել, բայց այստեղ տնտեսություն հիմնելու հնարավորություն չունեն: Դասընթացից ստացած գիտելիքը կօգնի, որ մասնակիցները ծրագրավորված, եկամտի իրատեսական հաշվարկներն արած հայտեր ներկայացնեն, մինչեւ 4500 դոլարի աջակցություն ստանան, անասուններ, անասնակեր գնեն եւ հարակից ծախսեր անեն: «Մեր նպատակը ոչ թե մեկ-երկուսին մեծ բիզնեսով ապահովելն է, այլեւ  շատերին օգնելն է, որ քչից աճեն, կայուն եկամուտ ունենան, ինքնուրույն ոտքի կանգնեն»:

Դասընթացավար, անասնաբույժ Նարեկ Թադեւոսյանը մարզերում անասնաբույժների, ֆերմերների է վերապատրաստում: Մասնագիտության բերումով Արցախում էլ է շատ եղել, ասում է՝ նրանք էլ էին մեզ պես հնացած մեթոդներով անասնապահությամբ զբաղվում:

Նարեկ ԹադեւոսյանԸստ նրա՝ ավագ սերնդին փոքր-ինչ դժվար է տարհամոզել, որ նորարարական մեթոդներով անասուններ բուծեն, ավելի շատ եկամուտ ունենան: Երիտասարդ սերունդն ավելի բաց է նոր տեխնոլոգիաների առաջ: Գյուղաբնակ արցախցիներին կոչ է անում կենդանիներ գնել, բազմացնել. «Անասնաբուծությունը եկամտաբեր է միայն այն ժամանակ, երբ տնտեսություն վարելիս հստակ հաշվարկ ունես, գիտես ինչ ես ծախսելու, ներդնելու, ստանալու, ինչու չէ, նաեւ կորցնելու»:

Ծրագրի մասնակից Քրիստինա Իսրայելյանը Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է եկել: Այնտեղ ոչխարաբուծությամբ եւ խոզաբուծությամբ են զբաղվել:

Քրիստինա ԻսրայելյանԵկամուտից չի դժգոհել, չորս հոգանոց ընտանիքի կարիքներն անասնապահությամբ լիարժեք հոգացել են, մի բան էլ հետ գցել: Այժմ Շիրակի մարզի Գետք գյուղում են հաստատվել: Գոմ ունեն, խոզ, հավ են առել, բայց դեռ քիչ է:« Որ մի քանի հատ ավելին ունենայինք, մի բանի կհասնեինք, ավելի խոշոր եկամուտ կունենայինք»,-ասում է Քրիստինան եւ  հույս հայտնում, որ դրամաշնորհ ստացողների շարքում կհայտնվի:

Սոկրատ Մաթեւոսյանը 20 տարի Արցախում զինվորական է եղել, անասնապահությամբ երբեք չի զբաղվել:

Սոկրատ ՄաթեւոսյանՀայաստանում զինվորական ծառայությունը շարունակում է, բայց գրեթե եռակի քիչ է վարձատրվում, ընտանիքը պահելու լրացուցիչ եկամտի աղբյուր է փնտրում: Ծրագիրը նրան հետաքրքրել է, եթե ընտրվի, Ախուրյան բնակավայրում անասնապահությամբ կզբաղվի:

Վարսենիկ ՍահակյանՎարսենիկ Սահակյանն էլ ընտանիքով Մարտակերտում է ապրել, գյուղատնտեսությամբ եւ  թռչնաբուծությամբ զբաղվել: Այժմ Քեթի գյուղում են ապրում, գոմ ունեն, անասուն չունեն: «Միայն մեկ խոզ ենք պահում, որ դրամաշնորհ ստանանք մեկը հազար կդարձնենք, կարգին եկամուտ կունենանք»,-ասում է Վարսենիկը:

Ըստ ծրագրի պատասխանատուների մինչեւ տարեվերջ գյուղաբնակ բազմաթիվ արցախցիներ իրենց գոմերում անասունների պակաս չեն ունենա, խորհրդատվությունն ու աջակցությունն էլ չի ընդհատվի անգամ ծրագրի ավարտից հետո:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարծես թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրով․ Ալիեւ
հաջորդը
Գազայում հրադադար կհաստատվի երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն